Ալեն Սիմոնյանը ստում է. Փաշինյանի, Ավինյանի խոսնակները պաշտոնապես հաստատել են գերիների վերադարձի լուրը, իսկ Անդրանիկ Քոչայանն ասել է՝ «պայմանավորվածություն է եղել, որը խախտվել է». Mediaport
Advertisement 1000 x 90

Ալեն Սիմոնյանը ստում է. Փաշինյանի, Ավինյանի խոսնակները պաշտոնապես հաստատել են գերիների վերադարձի լուրը, իսկ Անդրանիկ Քոչայանն ասել է՝ «պայմանավորվածություն է եղել, որը խախտվել է». Mediaport

Ալեն Սիմոնյանը ստում է. Փաշինյանի, Ավինյանի խոսնակները պաշտոնապես հաստատել են գերիների վերադարձի լուրը, իսկ Անդրանիկ Քոչայանն ասել է՝ «պայմանավորվածություն է եղել, որը խախտվել է»

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ «Ազատության» հետ զրոյցում լկտիաբար ստել է՝ հայտարարելով. «Պայմանավորվածություններ չեն եղել, մենք ուղղակի հույս ենք ունեցել, ինչպես ամեն օր, որ այդ թռիչքը իր հետ լավ լուր կբերի։ Ո՛չ Անդրանիկ Քոչարյանը, ո՛չ Մանե Գևորգյանը գերիների վերադարձի մասին լուրերը չեն հաստատել, դա ապատեղեկատվություն է»։

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է քան ստախոսության ու անմեղսունակության «մաստեր կլաս»։

Նախ՝ ներկայացված փաստերը վկայում են, որ հենց ինքն է ապատեղեկատվություն տարածում:

Իսկ եթե ինչպես Սիմոնյանն է ասում, դա արել են, քանի որ պարզապես «հույս են ունեցել», ապա սա իշխանության անմեղսունակության ապացույցն է, քանի որ հերթական անգամ խաղացել են ժողովրդի զբացմունքների հետ՝ գերիների ճակատագիրը PR-ի առիթ դարձնելու համար պատեղեկատվություն տարածելով:



Նման նյութեր