«ՀՀ արտաքին պետական պարտքը գտնվում է պատմական ռեկորդային մակարդակում` 6.8 մլրդ դոլար». Էդգար Կարապետյան
Advertisement 1000 x 90

«ՀՀ արտաքին պետական պարտքը գտնվում է պատմական ռեկորդային մակարդակում` 6.8 մլրդ դոլար». Էդգար Կարապետյան

Էդգար Կարապետյանի ֆեյսբուքյան էջից.

«ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Այս օրերին ինձ շատ են հարցնում «ինչո՞ւ է արժեզրկվում ՀՀ դրամը»: Փորձեմ շատ պարզ բացատրել:

Ցանկացած երկրի արժույթի փոխարժեքը պայմանավորված է Ֆունդամենտալ եւ Ոչ ֆունդամենտալ գործոննորով:

Ոչ ֆունդամենտալ գործոնների շարքից են` բնակչության սպասումները, պանիկան, արտաքին ազդակները, նավթի գինը և այլն…

Ֆունդամենտալ գործոններն են`

  1. Տոկասադրույքները,
  2. Գնաճը,
  3. Ընթացիկ հաշվի դեֆիցիտը (դրամական հոսքերը երկրից դուրս և դեպի երկիր),
  4. Առևտրի պայմանները (արտահանվող և ներմուծվող ապրանքների գների հարաբերակցությունը),
  5. Պետական պարտքը,
  6. Տնտեսության վիճակը և քաղաքական կայունությունը:

Հայաստանում նշված բոլոր գործոնները (բացառությամբ տոկոսադրույքների) ունեն բացասական ազդեցություն ՀՀ դրամի փոխարժեքի վրա:

6-րդ կետին անդրադառնալու կարիք չկա` անզեն աչքով դիտարկելի է աղետալի վիճակը:

2-րդ գործոնը գնաճն է, որը ՀՀ-ում բարձր է քան հիմնական առևտրային գործընկեր երկրներինը, որը հանգեցնում է դրամի արժեզրկման այդ երկրների արժույթի համեմատ:

3-րդ կետի վերաբերյալ. կից գծապատկերներում ներկայացված են ՀՀ մտնող և դուրս եկող վալյուտայի հոսքերը ըստ տարիների` արտահանման և ներկրման գումարներ (խրոնիկ դեֆիցիտ), ուղղակի ներդրումներ (ռեկորդային ցածր մակարդակ 2000-ականներից), վարկեր արտերկրից (ռեկորդային աճ), եկամուտներ (արտերկրից ստացվող եկամուտների կրկնակի անկում), տրանսֆերտներ (դրամական փախանցումների էական աճ, պայմանավորված Համահայկական հիմնադրամ փոխանցումներով), ինչպես նաև Կենտրոնական բանկի ռեզերվային ակտիվների արտահոսք/ներհոսքը:

Արդեն իսկ 2020-ն նկատելի է վալյուտայի արտահոսք, որը ԿԲ-ն փորձել է բալասավորել վաճառելով ռեզերվների մի մասը: 2021-ի զարգացումները արդեն իսկ վկայում են բացասական միտումների մասին, որոնք առավել վատթարացնելու են դրամի վիճակը` ներդրումներ չեն գալու, Համահայկական հիմնադրամին փոխանցումներ չեն լինելու, արտահանումը էական աճի պետենցիալ չունի, արտերկրից եկամուտները դժվար թե աճեն:

4-րդ գործոնը առևտրի պայմաններն են, այսինքն, եթե երկիր ներկրվող ապրանքները թանկանում են, իսկ արտահանվող ապրանքներինը` ոչ, ապա դա հանգեցնում է վալյուտայի լրացուցիչ ատահոսքի: Ինչը և տեղի ունեցավ, թանկացել են հիմնական ներկրվող ապրանքների գները, իսկ արտահանմանը` ոչ: Սա իր հերթին ազդում է նաև գնաճի:

  1. Պետական պատքի մասին. ՀՀ արտաքին պետական պարտքը ևս գտնվում է պատմական ռեկորդային մակարդակում` 6.8 մլրդ դոլար: Պետական պարտքը այս տարի կկազմի ՀՆԱ 73%, ինչը արդեն համարվում է շատ ռիսկային ցուցնիշ, հաշվի առնելով Պետական բյուջեի դեֆիցիտի ռեկորդային աճը 2020-ին` 334 մլրդ դրամ (ՀՆԱ 5.4%):

Այսպիսով, դրամի արժեզրկումը պայմանավորող 6 գործոններից 5-ը բացասական են ազդում ոչ միայն ՀՀ դրամի այլ նաև ամբողջ տնտեսական զարգացման պոտենցիալի վրա, իսկ այս ամենը զուգորդվում է անգրագետ և օպորտունիստական բյուջետային և տնտեսական քաղաքականությամբ»:

ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ????

Այս օրերին ինձ շատ են հարցնում «ինչո՞ւ է արժեզրկվում ՀՀ դրամը»: Փորձեմ շատ պարզ…

Posted by Edgar Karapetyan on Friday, April 9, 2021



Նման նյութեր