Ալիեւն ու Էրդողանը գումար են տվել Փաշինյանին, որ ընտրություններում հաղթի. Իսագուլյան. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Ալիեւն ու Էրդողանը գումար են տվել Փաշինյանին, որ ընտրություններում հաղթի. Իսագուլյան. pastinfo.am

Ալիեւն իր գործակալին ձեռ է առնում, ասում է ինքնաթիռ ուղարկեք՝ գերիներ կուղարկեմ, բայց երբ ինքնաթիռը գնում է՝ փոշմանում ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Հիշեցնենք, որ երեկ պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ գերիների հերթական խումբը պետք է վերադառնա հայրենիք, սակայն Ադրբեջանից ուղեւորված ինքնաթիռը վայրէջք է կատարել դատարկ՝ առանց գերիների: Ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովն այսօր հայտարարել էր, որ գերիներին Հայաստան վերադարձնելու պայմանավորվածություն չի եղել,դա կեղծ սադրանք էր, պաշտոնյաները հանրությանը թյուրիմացության մեջ են գցում:

Իսագուլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանը՝ որպես պետություն իշխանություն չունի, Հայաստանում կան թուրքական գործակալներ, որոնք գտնվում են տարբեր պաշտոններում:

«Նիկոլ Փաշինյան կոչեցյալը միշտ ասում էր, որ ինքն ուղիղ կապ ունի Ալիևի հետ: Այդ տխմարին պետք էր ասել, որ ինքն ուղիղ կապով կապվի իր կիրթ ընկերոջ հետ և ճշտեր ամեն ինչ: Ինչ կապ ունի: Ո՞վ պետք է պրովոկացիա անի՝ բացի Նիկոլից»,- նշեց նա՝ ընդգծելով, որ երբեք տերն իր գործակալի հետ չի գնում նախնական պայմանավորվածության:

Իսագուլյանի խոսքով՝ Ալիևը Նիկոլի տերն է, Նիկոլին փող տվողն է։ Նիկոլի կողմից հեղաշրջում անելու համար Էրդողանն ու Ալիևն են 48 մլն փող տվել, հիմա էլ փող են տվել, որ ընտրություններում հաղթի: Ալիևի կամակատարն է, Ալիևն էլ ասել է՝ կարող է տանք, ինքն էլ մարդ է ուղարկել հույսով, որ գուցե տան, հետո էլ չի տվել, որովհետև Ալիևն ինչ ուզում անում է, հաղթողի դիրքերից է:

«Նիկոլն էլ իր շարքային աշխատողն է, ինքն իր շարքային աշխատողի հետ ոնց ուզում՝ վարվում է»,- նշեց Իսագուլյանը;

Ինչ վերաբերում է պաշտոնական մակարդակով գերիների վերադարձի մասին հայտարարություններին, Իսագուլյանը նշեց, որ մարդը նստած Պուտինի դիմաց, ուղղակի խաբում է, շատ լավ գիտեր, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը ՀՀ-ում գրանցված չէր, հարցնում է՝ ձեր մոտ գրանցված է, ասում է՝ այո, ուստի՝ մտածել, որ Նիկոլը կամ նրա ենթականերն ինչ-որ բան են ասում և դրա տակ ինչ-որ ճշմարտություն կա՝ բացառված է:

«Չի բացառվում, որ ձեռք են առնում Նիկոլին: Ալիևն իր գործակալին ձեռք է առնում, ասում է կտամ, ինքնաթիռ ուղարկեք, ինքնաթիռ են ուղարկում, ասում են՝ չէ, Մեհրիբանի հետ խոսել ենք, փոշմանել ենք, եկած օդաչուներին էլ գերի կվերցնենք: Այսինքն՝ մարդուն ձեռ են առնում, սա էլ ձեռ է առել հայ ժողովրդին: Թող հայ ժողովուրդը որոշում կայացնի»,- նշեց Իսագուլյանը՝ հավելելով, որ Հայաստանում իշխանություններ չունենք:

Հարցին՝ արդյո՞ք փորձ չի արվում հակառուսական տրամադրություններ ստեղծելու, Իսագուլյանը պատասխանեց՝ ռուսներն ի՞նչ կապ ունեն:

«Ես չգիտեմ՝ միջնորդության մասին խոսակցություն եղել է, չի եղել: Եթե ռուսական կողմը միջնորդեր կամ ինչ-որ բան խոսք տված լիներ, բացառվում է, որ դա չկատարվեր:

Բացառվում է: Դա նշանակում է՝ Նիկոլը սուտ է ասում, գալիս էստեղ սուտ է ասում, այդ ստերը գնում դառնում են ինչ-որ թեմաներ: Այդ մարդը չի կարող ճիշտ ասել, ոչ ինքը, ոչ իր խոսնակը, ոչ՝ կինը »,- նշեց Իսագուլյանը՝ հավելելով, որ մարդը Հայաստանը տանում է կործանման:

pastinfo.am



Նման նյութեր