Նաիրա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից.
«Կներես, Պարգև՛, դառն եմ։
Հունվարին քեզ հետմահու պարգևատրել են, էսօր վերջապես «բաժանեցին» մեդալները։
Արիություն չի լոկ, հսկա պարգև է մեզ բոլորիս քո կողմից, բայց չեմ ընդունում, ջանա․․․
ոչ էս ձևով ու հանգամանքներում․․․
ոչ մեր կողմից հյուսված էս զավեշտում․․․ չէ, ու վերջ!
– Այո,
– Նաիրա, վայենկոմատիցա, վաղը 11-ին կլինեք մասիվի թաղապետարան Պարգևի հետմահու մեդալը ստանալու։
– Կներեք, մի հատ էլ կասե՞ք։
Շատ անհամբեր կոպիտ տոնով․
– 11-ին մասիվի թաղապետարանի դահլիճ։
Դրեցին․․․ հետ եմ զանգում, որ հասկանամ, ինչ փաստաթուղթ պետք է հետս տանեմ, ոչ ոք չի պատասխանում։ Հաջորդ օրը զանգիս պատասխանում են․․
– ընգերուհի ջան, չգիտենք, մեզ տվել են էդ մեդալները ասել են «բաժանեք» (наша хата с краю@Վայ-էն․․․կոմ․․ատ ԿԱՄ վայ․․․էն․․․քո․․мат)…
Մտածում եմ «լավ, ինչո՞ւ հնարավոր չէր շաբաթվա սկզբին զանգել ասել․․․ ուրբաթ օրը․․․ և այլն․․․ գոնե պլանավորեիր գործերդ, բայց չէ, դու պլանավորելու իրավունք չունես, քեզ լավություն են անում․․․ հետմահու մեդալ են «բաժանում»։ Ու չգիտես էլ, էդ մեդալը վերցնելն է ճիշտ, թե ․․․
Իսկ ինչո՞ւ են անունով անվանում, ծանո՞թ էին։ Ինչո՞ւ չի նշում առնվազն զինծառայող Տերոյանի․․․ էլ չեմ ասում հերոս Տերոյանի, կամ կոչումը․․․ երևի մի բուռ ազգ ենք, բոլորս քույր-եղբայր։
Լավ․․․
Գնում ենք մասիվի թաղապետարան։
«Համեցե՛ք, նստե՛ք դահլիճում»։
Դահլիճի փոշոտ կարմիր աթոռների վրա․․․ սև հագուստով, սև սրտերով, սև օրեր տեսած ու էլ երբեք չսպիտակող․․․ մայրեր, հայրեր, կանայք, եղբայրներ․․․զավակներ․․․ իսկ իրականում իրենց ստվերներ․․․
Չեմ ուզում նկարագրել որքան խղճուկ էր միջոցառումը․․․ այսինքն միջոցառում էլ չէր․ հերթով հրամանների ընթերցում, անունների բարձրաձայնում և թաղապետի կողմից մեդալի փոխանցում։ Չգիտեմ էլ, արդյոք ռազմական պաշտոնյայից չպիտի՞ շնորհվի․․․ անունը կարդալիս, ոչ ոք չպիտի՞ հարգ տա, ոչինչ չգիտեմ․․․ Միայն շատ պարտաճանաչ մի կին հեռախոսով որսում էր հանձնման պահը՝ երևի հաշվետվություն պատրաստելու համար։
Գիտեմ, որ ոտնկայս հարգանքի տուրք չի մատուցվել, հիմն չի հնչել, ոչինչ չի խոսվել, եթե չհաշվենք ծնողներից մեկին․
– ինչու մեր տղաները սրա՞ն էին արժանի։ Այս պետությունը մի լրագրող էլ չունե՞ր, որ այսօր ներկա լիներ։
Զայրացած դուրս եկավ, դուռը շրխկացրեց։
«Հետևել օրինակի՞ն, ցույց տալ, որ համամիտ ես, թե մնալ ու ներկա լինել մնացած տղաների հիշատակմանը․․․ Յուրաքանչյուր տղայի անունը լսելիս փորձում ես պատկերացնել իրեն, մտովի ներողություն ես խնդրում․․․ ցավոք, ոչ թե շնորհակալությունն է առաջինը մտքիդ, այլ ներողությունը․․․
Մնացածը լուռ ու խոնարհ լալիս էին․․․ խոսել էլ չէին ուզում, երբեմն լուռ ձեռք էին մեկնում մոտ նստած հեկեկող բախտակիցներին մխիթարելու․․․ Դահլիճը ոչ թե տխուր հպարտությամբ էր լցված, այլ դառը թշվառությամբ, մենակությամբ, լքվածությամբ․․․
Այս միջոցառումը շատ վառ արտահայտում է մեր այսօրվա իրականությունը․ հերոսների հպարտ հարազատների փոխարեն, թշվառ ու այս միջոցառումից էլ ավելի թշվառացած․․․ սև հագուստով, սև սրտերով, սև օրեր տեսած ու էլ երբեք չսպիտակող․․․ մայրերը, հայրերը, կանայք, եղբայրները․․․ զավակները․․․ իսկ իրականում իրենց ստվերները․․․ լուռ դուրս եկան սրահից․․․
Հ․Գ․ այս միջոցառումից մի միտք էլ ավելի ամրացավ սրտումս (այո հենց սրտումս), որ ժամանակը չէ ամեն մեկս իր կյանքով ապրելու, պիտի ամեն գնով փոխենք 30 տարվա զավեշտը, շատ բաներ շատ դժվար է փոխել, բայց ամենակարևորը, որ ամեն մեկը հասկանա, որ էս տղաների զոհերը պիտի իզուր չլինեն։
Պիտի ապացուցենք նրանց, որ իրենց զոհողությունը մեզ որպես ազգ արթնացրեց․․․ եթե դա էլ չանենք, հույս չկա, թե կներվենք․․․ ու, հավատացեք, որ այդպես չներված, աշխարհի ոչ մի ծայրում ու ոչ մի պայմաններում հանգիստ ու երջանիկ չենք լինի․․․
ու էս առումով ես հայտարարում եմ ոչ տոլերանտություն ամենափոքր արարքից մինչև լուրջ անպատասխանատվություն։ Այո, կոպտելու եմ պատուհանից աղբ թափողներին, հերթ չպահողներին, աշխատանքի ժամին սուրճ խմող չինովնիկներին, ջրի վթարի դեպքում օրերով մասնագետ չգտնող համատիրության աշխատողներին, անորակ լիֆտեր անորակ սպասարկողներին, փոշոտ թաղապետարանի դահլիճում արագ-արագ մեդալների ՛՛բաժանման միջոցառումը» կազմակերպողներին ու էլի լիքը մարդկանց․․․ ներվերս պնդացրած հետամուտ եմ լինելու եթե ոչ մինչև դրանց խղճի արթնացում, ապա գոնե աշխատանքից ազատում․․․․ ու այս ամենը ձեռքի հետ, իսկ հիմնական գործը մեծ պիտի լինի ու արագ․․․
փոքրիկ սպռավոչկա՝ մեդալ չեն բաժանում․․․ պարգևատրում են։
Կներեք, երկար էր․․․»
Կներես, Պարգև՛, դառն եմ։
Հունվարին քեզ հետմահու պարգևատրել են, էսօր վերջապես ՛՛բաժանեցին՛՛ մեդալները։
Արիություն չի…
Posted by Naira Margaryan on Friday, April 9, 2021