Հալեպի նահանգապետը կարեւորել է բնակիչների վերադարձը քաղաք
Advertisement 1000 x 90

Հալեպի նահանգապետը կարեւորել է բնակիչների վերադարձը քաղաք

Հալեպի բնակիչների վերադարձը նահանգի վարչակազմի հիմնական խնդիրներից մեկն է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին, հայտնել է Սիրիայի Հալեպի նահանգի նահանգապետ Հուսեյն Դիյաբը:

«Հալեպի նահանգը նոր մարտահարվերների է բախվում արևելյան շրջանների բնակիչների տրաբնակեցման կապակցությամբ: Դա լրացուցիչ բեռ է քաղաքի վրա, որն առանց այդ էլ ծայրաստիճան լարված պայմաններում է ապրում գրեթե եռամյա շրջափակման պատճառով: Ուստի անհրաժեշտ է, որ բնակիչները հնարավորինս արագ վերադառնան ազատագրված շրջանների իրենց տներ»,-ասել է նա:

Նահանգապետը հիշեցրել է, որ պատերազմից առաջ Հալեպում շուրջ 3 մլն մարդ էր բնակվում: «Չնայած այն բանին, որ ստեղծված իրադրության պատճառով ստույգ վիճակագրություն չկա, մեր տվյալներով՝ ներկայում Հալեպում ավելի քան 2 մլն մարդ է ապրում: Եվ մենք հուսով ենք, որ մնացածներն էլ կվերադառնան քաղաք՝ մասնակցելու նրա վերականգնմանն ու այն առաջվանից ավելի լավը դարձնելուն»,-հավելել է Դիյաբը:

 



Նման նյութեր