Ֆինլանդիայի իրավապահ մարմիններն ապրիլի 10-ին մայրաքաղաք Հելսինկիում ձերբակալել են 10 անձի, ովքեր մասնակցում էին կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված սահմանափակումների դեմ բողոքի ակցիաներին: Այս մասին հայտնել է Ֆինլանդիայի ոստիկանությունը:
Ոստիկանությունից հայտնել են, որ բերման ենթարկված քաղաքացիները կտուգանվեն:
Նմանօրինակ ակցիաներ երկրում սկսվել են մարտի 20-ից: