«Մեր մանկության տանգոն» ֆիլմի Վարդուշի տունը վերանորոգումից հետո դարձել է թանգարանային ցուցասրահ. shantnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մեր մանկության տանգոն» ֆիլմի Վարդուշի տունը վերանորոգումից հետո դարձել է թանգարանային ցուցասրահ. shantnews.am

«Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի Վարդուշի տունը վերանորոգվել է ու վերածվել թանգարանային ցուցասրահի: Նախաձեռնությունը «Գյումրի 20/25» բարեգործական հիմնադրամինն է, որը Գյումրիի պատմական կենտրոնում 4 թանգարան ու թանգարանային ցուցասրահ ունենալու ծրագիր է ներկայացրել: Դրանցից առաջինը Վարդուշի տունն է, որտեղ այսօր մշտական ցուցադրության է ներկայացվել «Հայուհիներ» խորագիրը կրող հավաքածուն: Այն ներառում է 16-19 դդ․ հազվագյուտ բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ ու փոստային բացիկներ՝ հայուհիների կերպարների դրվագմամբ։

Տերյան 25 հասցեի տունը մեկն է Գյումրիի հին ու ընդհանուր բակով տներից: Այն հայտնի դարձավ 1984 թվականից հետո, երբ այստեղ նկարահանվեցին «Մեր մանկության տանգոն» ֆիլմի դրվագները:  Այցելուները թանգարանային ցուցասրահի  առաջին սենյակում դիտում են հայտնի ֆիլմի այս տանը նկարահանված դրվագները:

«Փորձեցինք կոնցեպտուալ երկու կապ գտնել կինոնկարի՝ «Մեր մանկության  տանգո»-յի հետ, որտեղ կար երկու կանանց դրամատիկ պայքար՝Վարդանուշի և Սիրանուշի: Որոշեցինք երկու սենյակները բնակելի այս տան նվիրել «Հայուհի» խորագրով ցուցադրությանը»,-SHANTNEWS-ին ասել է «Գյումրի 20/25 » բարեգործական հիմնադրամի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Մշտական ցուցադրությանը ներկայացված են հազվագյուտ բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ ու փոստային բացիկներ, որոնք տարիներ ու նույնիսկ դարեր առաջ հեղինակել են օտարազգի նկարիչներն ու լուսանկարիչները: Ամենահին թվագրության ցուցանմուշը 1500-ական թվականներին է արվել՝ Վենետիկում:

Ամբողջությամբ՝ shantnews.am