
Հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին Հայաստանում աղավնիներ է երկինք բաց թողել։
Instagram-ում հրապարակած տեսանյութում Պավլիաշվիլին աղավնիներ է թռցնում Խոր Վիրապ վանական համալիրի տարածքում։
«Խաղաղություն բոլորիս և մտքի պայծառացում։ Սիրով Հայաստանից»,– հրապարակված տեսանյութն այսպես է մեկնաբանել էստրադային երգիչը։
Թե ինչու է նա եկել մեր երկիր, դեռ հայտնի չէ։