Այս դեղամիջոցը մատչելի է, վաճառվում է ցանկացած դեղատանը ու գերազանց օգնում է շատ հիվանդությունների պարագայում: «Մենովազինի» բաղադրությունը հետևյալն է`
- Մենթոլ -5 գրամ
- Նովոկաին- 1.0 գրամ
- Անեսթեզին -0 գրամ
- Սպիրտ – 70 գրամ
«Մենովազին» կարելի է օգտագործել ստորև բերված խնդիրների դեպքում`
- Ռադիկուլիտ:
Քսել պարանոցի ծոծրակային հատվածին ու մարմնի` նստանյարդի երկայնքով մեկ, ինչպես նաև ողնաշարին: Սա էականորեն կթեթևացնի վիճակը:
- Աղերի կուտակում:
Հոդերի աղերի կուտակումը կարելի է ամբողջությամբ բուժել` ցավող հատվածներին երկար ժամանակ «Մենովազին» քսելով:
- Սրտի ցավեր:
Դեպի ուսագոտու հատված գնացող սրտի ցավերի, գլխացավի, ատամնացավի դեպքում «Մենովազինի» բաղադրությամբ պետք է մերսել ականջի շրջակայքը օրական 2 անգամ:
- Ոտքերի հետ կապված խնդիրներ:
Այն տարիներին, երբ ոտքերդ քեզ արդեն բոլորովին չեն ենթարկվում, պետք է ոտնաթաթերին և ծնկափոսերին «Մենովազին» քսել օրական մեկ անգամ: Արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:
- Ականջացավ:
Օգնում է ականջացավի ու ականջների բորբոքման դեպքում: Բամբակը թրջել «Մենովազինի» մեջ ու դնել ականջին 15-20 րոպե:
- Պզուկներ:
Դեմքի պզուկները վերացնելու համար պետք է «Մենովազինով» միկրոթրջոցներ անել: Բամբակը թրջել ու դնել պզուկի վրա` մատով որոշ ժամանակ սեղմելով այն, ասես տաքացնելով:
- Գլխացավ:
Գլխացավի դեպքում «Մենովազինը» պետք է քսել ճակատին ու քունքերին:
- Թութք:
Առավոտյան լվացվեք, ցուցամատի վրա բինտ փաթաթեք, այն թրջեք «Մենովազինի» մեջ, մատը մտցրեք հետանցքը ու արագ պտտեք այն ուղիղ աղիի մեջ: Շատ ցավոտ պրոցեդուրա է, սակայն պետք է դիմանալ: Ամենօրյա այդպիսի 5 պրոցեդուրաներից հետո թութքը հավիտյան կանհետանա:
- Կրծքագեղձի խնդիրներ:
Շատ օգտակար է կանանց համար: Հենց որ կրծքագեղձում ինչ-որ ցավ կզգաք կամ ծակոց, անմիջապես այս դեղամիջոցը քսեք ցավող տեղերին: Ցավն արագ կանցնի, բորբոքումն էլ` հետը: Չկիրառել ուռուցքների դեպքում:
- Հազով ուղեկցված մրսածություն:
Այս դեպքում «Մենովազինով» պետք է տրորել մեջքն ու կրծքավանդակը, ինչից հետո անմիջապես փաթաթվեք տաք ծածկոցով կամ բրդյա սվիտեր հագեք ու պառկեք անկողնում: 2-3 պրոցեդուրայից հետո կարելի է ազատվել հազից:
- Անգինա:
Եթե ձեզ մոտ անգինա է սկսվում, ապա, բացի բժշկի կողմից նշանակված դեղերից, կոկորդի հատվածին «Մենովազին» քսեք ու նույնպես ծածկեք:
- Հարբուխ:
Հարբուխի դեպքում բավական է շնչել «Մենովազինի» լուծույթը` նախ՝ փակելով մեկ քթանցքը, ապա՝ մյուսը:
- Հերպես շուրթերի վրա:
«Մենովազինի» լուծույթի մեջ թրջած բամբակը դնել հիվանդ հատվածի վրա: Կարելի է նաև այդ հատվածին «Մենովազինի» քսուք քսել:
- Երակների վարիկոզ լայնացում:
Այս հիվանդության դեպքում «Մենովազինի» կիրառությունը հանում է ոտքերի ցավի ու ծանրության զգացողությունը, նվազեցնում է այտուցվածությունը: Թեթև շրջանաձև շարժումներով «Մենովազինի» լուծույթը պետք է քսել ոտնաթաթերին ու բարձրանալ վեր:
- Անքնություն:
Եթե դուք տառապում եք անքնությամբ, բավական է բամբակը թրջել «Մենովազինի» սպիրտային լուծույթի մեջ ու դրանով տրորել վիզը` սկսած ծոծրակային հատվածից, ականջից ականջ: Դուք շատ արագ կկարողանաք քնել՝ առանց որևէ տեսակի քնաբեր օգտագործելու:
- Հայմորիտ:
«Մենովազինն» օգտագործում են հայմորիտի դեպքում՝ ցավի նշաններից ու այտուցվածությունից ազատվելու համար: Բուն հիվանդության հարուցչի` վարակի վրա դեղամիջոցը չի ազդում: Նախնական նշանները` այտուցն ու ցավը, հանելու համար անհրաժեշտ է այս լուծույթի մի փոքր քանակություն քսել հայմորյան խոռոչների շրջանում ու թեթևակի մերսել դրանք: Այս դեղամիջոցի գործողությունն ուժեղացնելու համար հայմորյան խոռոչի հատվածը ծածկում են բամբակյա կտորով: Կարելի է օգտագործել նաև մի քանի տակ ծալած թանզիֆ: Էֆեկտն ուժեղացնելու համար շատերն այս լուծույթը քսում են ճակատին ու քունքերին:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: