Հայաստանում արդեն շրջանառվում է կորոնավիրուսի բրիտանական շտամը
Advertisement 1000 x 90

Հայաստանում արդեն շրջանառվում է կորոնավիրուսի բրիտանական շտամը

Հայաստանում արդեն շրջանառվում է կորոնավիրուսի բրիտանական շտամը, եւ չի բացառվում, որ որոշ քաղաքացիները ախտանիշները պայմանավորված են հենց այս շտամով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով՝ իրականացվող ընտրանքային հետազոտությունների նպատակն է պարզել, թե ինչպիսի շտամներ են շրջանառվում երկրում, բայց բուժման եւ պատվաստման քաղաքականությունը կախված չեն տարածված շտամներից:

Մասնագետը նշեց նաեւ, որ կորոնավիրուսի այսպես կոչված բրիտանական շտամը, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, ավելի արագ է տարածվում. 36 տոկոսով վերարտադրողականությունը ավելի բարձր է, քան նախորդ շտամինը:

med.news.am