Ո՞ր հիվանդությունն արժե ստուգել, եթե հաճախ եք արթնանում գիշերվա ընթացքում
Advertisement 1000 x 90

Ո՞ր հիվանդությունն արժե ստուգել, եթե հաճախ եք արթնանում գիշերվա ընթացքում

Եթե դուք գիշերն արթնանում եք որոշակի նախանշաններով, դա կարող է լինել սրտի հիվանդության ախտանշան: Ինչպես պնդում է բժիշկ Բոբի Բոգաեւը, սրտի անբավարարությամբ մարդիկ հաճախ արթնանում են գիշերն ուժգին հեւոցով, որը նաեւ հայտնի է որպես պարոքսիզմալ գիշերային հեւոց:

«Եթե դուք զգում եք այդպիսի հեւոց, դուք, ըստ ամենայնի, արթնանում եք հազից եւ/կամ խռխռոցից, եւ ունեն արագացված սրտխփոց»,-ասել է Բոգաեւը:

Նրա խոսքով՝ այդպիսի խնդիրներով պացիենտներին կարող է թվալ, որ պառկած վիճակում նրանք «խեղդվում» են, իսկ թեթեւացումը զգում են միայն նստած դիրք տեղափոխվելու դեպքում: Նստելուց մի քանի րոպե անց հեւոցը սովորաբար անցնում է:

Harvard Medical-ի համաձայն՝ իրականում հեւոցը համարվում է սրտի անբավարարության նախնական ախտանշան:

«Դա նշանակում է, որ դա ախտանշան է, որն ի հայտ է գալիս համեմատաբար վաղ փուլում, սակայն ժամանակի ընթացքում վատթարանում է, եթե չբուժվի»,-պատմել է բժիշկ Սիմա Սարինը:

med.news.am