«Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր Է միջազգային սկանդալ դարձնի սա»․ Հովհաննիսյանը
Advertisement 1000 x 90

«Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր Է միջազգային սկանդալ դարձնի սա»․ Հովհաննիսյանը

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բացահայտ հայատյացություն և հային սպանելու քարոզ։

Սաղավարտների ցուցադրումը ամենաբարձր մակարդակով խոսում է նրա մասին, որ Բաքվի բռնապետը խրախուսում է Հային սպանելը, գլխատելը։
Ավելի մանրամասնեմ։ Քոչվոր ցեղերի մոտ կա ավանդույթ, որ գրավելով բնիկների բնակավայրերը գլխատում են մարդկանց և գլխուները ցից հանում այդ բնակավայրերում։ Հիմա քոչվոր բռնապետի մոտ արթնացել է քոչվորի գենը և գլուխների փոխարեն հայ զինվորի սաղավարտն է ցուցադրում , որը ասոցացվում է գլխի հետ։

Հայաստանի Հանրապետության իշխանությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է միջազգային սկանդալ դարձնի սա։ Սա բացահայտ ռասիզմ է, որն ուղեկցվում է ռասայական հողի վրա սպանելու արդեն անթաքույց քարոզով։

Բաքվի բռնապետն այսօր աշխատում է ներքին լսարանի վրա, չի ուզում , որ հաղթանակի էյֆորան մարի, քանի որ դա կլինի իր համար կործանարար, քանի որ նա ժամանակավորապես Թուրքիայի և ահաբեկիչների օգնությամբ գրավել է հողեր, որոնց կարգավիճակը դեռ անհայտ է։ Այն պատկանում է Թուրքիային, ՌԴ-ին, Եվրոպական ընկերություններին, թե Ալիևներին կամ Փաշաևներին․․․»։



Նման նյութեր