Սոցիալական ցանցերում մի քանի օր է քննարկվում է Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի տոնական տորթը։ Այն անվանեցին «12 հարկանի հայրենասիրություն», մեղադրեցին ու դատապարտեցին։ Թե՛ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, թե՛ հասարակ մարդիկ, և թե, հատկապես, իշխանավորները, որոնք այս անգամ չէին մասնակցել Ծառուկյանի տանը տեղի ունեցող տոնական միջոցառմանը, 3 օր շարունակ Ծառուկյանին մեղադրում և ծաղրում էին հատկապես տորթի և հրավառության համար։ Լուսանկարներ էին տեղադրում տարբեր թագավորական ընտանիքների հարսանիքներից եւ հատկապես տորթերի լուսանկարները։ Սակայն պարզվում է, որ այդ տորթի ընդամենը մի փոքր մասն է իրականում տորթ եղել, մնացած մասը՝ ընդամենը մուլյաժ է, այսինքն՝ սովորական պենոպլաստ, որով տորթի տեսքն են ուռճացրել։ Թերեւս նաեւ համացանցում տարածված տորթի արժեքն է խիստ չափազանցված՝ 70 հազար դոլար գին էին նշում։ Դժվար թե կեսից ավելին պենոպլաստից կազմված տորթն այնդքան թանկ արժենար։
Ծառուկյանի որդու հարսանեկան տորթի մեծ մասն ընդամենը մուլյաժ է եղել. hraparak.am
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ