Քեյթ Միդլթոնին արգելել են արքայազն Ֆիլիպի հուղարկավորության ընթացքում մոտենալ թագուհուն
Advertisement 1000 x 90

Քեյթ Միդլթոնին արգելել են արքայազն Ֆիլիպի հուղարկավորության ընթացքում մոտենալ թագուհուն

Եղիսաբեթ Երկրորդի մտերիմներին եւ ենթականերին արգելել են արքայազն Ֆիլիպի հուղարկավորության ընթացքում մոտենալ թագուհուն․ այդ խիստ սահմանափակումները շոկի են ենթարկել երկրպագուներին։ Թագուհուն միայն 30 մարդ կուղակցի։ Սակայն նրանցից ոչ ոք չի կարողանա եկեղեցում նրա կողքին նստել։

Քեյթ Միդլթոնը, արքայազններ Ուիլյամն եւ Հարին, ինչպես նաեւ ընտանիքի մյուս անդամները թագուհուց երկու մետր հեռավորություն պետք է պահպանեն։ Դա կապված է կարանտինային խիստ կանոնների հետ, որոնք Բրիտանիայի կառավարությունը մտեցրել է կորոնավիրուսի համավարակի ընթացքում։

«Եղիսաբեթ Երկրորդը մատուռում միայնակ կնստի։ Քեյթը, Ուիլյամն ու մյուսները թագուհու կարանտինային ցանկում չեն։ Միակն, ով կարող է նրան միանալ, գեներալ Արչի Միլեր-Բեյքուելն է՝ Ֆիլիպի անձնական քարտուղարը։ Նա ամբողջ ընթացքում ամուսինների հետ գտնվել է Վինձորի ամրոցում»,- հայտնում է Mirror-ը։

Էդինբուգի դուքսն իր հուղարկավորությունը ծրագրել է տարիներ առաջ։ Նրա ղեկավարությամբ «Land Rover» մեքենան վերածվել է սգակառքի, որով նրա մարմինը մատուռ կտեղափոխվի ապրիլի 17-ին։

Արարողությունից հետո Եղիսաբեթ Երկրորդի ամուսնուն կհուղարկավորեն Սուրբ Գեորգի տաճարի տարածքում։ Դագաղը պատրաստվել է անգլիական կաղնուց։ 250 կիլոգրամանոց նմանատիպ դագաղով հուղարկավորել են արքայադուստր Դիանային։

Արքայազն Հարին ԱՄՆ-ից Մեծ Բրիտանիա է մեկել։ Նրա հղի կինը՝ Մեգան Մարքլը, որդու՝ Արչիի հետ մնացել է Կալիֆոռնիայում։ Նա պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել ներկա լինել սիրելիի պապիկի հուղարկավորությանը։ Մարքլը նշել է, որ հիանալի է վերաբերվել Ֆիլիպին, անկախ նրանից, որ նա Հարիին համոզել է չամուսնանալ իր հետ։

Բրիտանացիներին հուզել են Սասեքսի դուքսի խոսքերը պապիկի մասին։ Դիանայի կրտսեր որդին հանգուցյալ արքայազնին լեգենդ է անվանել։

news.am