Մադրիդցիներն աշխուժացել են տրանսֆերային շուկայում արգելքի ժամկետի կրճատումից հետո:
Ինչպես պնդում է AS-ը՝ հղում կատարելով Radio Onda Cero-ին, «Ռեալը» դադարեցրել է «Մանչեսթեր Յունայթեդից» Դավիդ Դե Խեային ձեռք բերելու փորձերը և ուշադրությունը կենտրոնացրել է Տինու Կուրտուայի վրա: Մադրիդցիները պլանավորում են պայմանավորվել «Չելսիի» հետ 2017թ. դարպասապահի տեղափոխության վերաբերյալ:
Երկուշաբթի CAS-ը «Ռեալի» տրանսֆերային արգելքի ժամկետը կրճատեց մինչև 2017թ. հուլիս:
Transfermarkt.de-ը 24-ամյա բելգիացուն գնահատում է 30 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը