Քնելուց առաջ որոշ մթերքների օգտագործումը կարող է հանգեցնել անհանգիստ քնի կամ անքնության, ինչպես պատմում է Eat This, Not That!-ը։
Ամերիկացի հոգեբան Մայքլ Բրեուսը խորհուրդ է տալիս երեկոյան ժամերին խուսափել այնպիսի ուտեստներից, որոնք կարող են խաթարել մարսողական համակարգի բնականոն աշխատանքը: Նրա խոսքով՝ նման ազդեցություն ունեն կծու կերակուրները կամ մեղմ ալերգիա առաջացնող մթերքները:
«Բայց խնդիրների էլ ավելի կարեւոր եւ շատ ավելի քիչ հայտնի աղբյուր են արյան մեջ շաքարի մակարդակի տատանումները, որոնք հանգեցնում են վաղ արթնացման»,- ասել է մասնագետը:
Ամերիկացի հոգեթերապեւտ Թերալայն Սելի խոսքով՝ նման տատանումների ռիսկը կնվազի, եթե քնելուց առաջ հրաժարվեք ուտելիքից ու շաքարով ըմպելիքներից:
Սպիրտային խմիչքները նույնպես կարող են խոչընդոտ հանդիսանալ լավ քնի համար:
«Թեեւ ալկոհոլը օգնում է քնել, այն նաեւ խախտում է քնի փուլերը՝ խանգարելով խորը քնել»,- ասել է Սելը:
news.am