Լուկաշենկոն ասաց, որ Փաշինյանը չի հրաժարվել փող վերցնել Ալիևից. ինչ է կատարվել. politik.am
Advertisement 1000 x 90

Լուկաշենկոն ասաց, որ Փաշինյանը չի հրաժարվել փող վերցնել Ալիևից. ինչ է կատարվել. politik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով երկօրյա այցով գտնվում էր Բաքվում, չափազանց ուշագրավ, սենսացիոն հայտարարություն է արել։ Նա մասնավորապես կրկին խոսել է այն մասին, որ ժամանակին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գումար է առաջարկել Հայաստանի նախկին իշխանություններին` Ղարաբաղի հանձնման դիմաց, որը մերժվել է։

Իհարկե, Լուկաշենկոն այլ կերպ է ձեւակերպել դա, ասելով, որ Ալիեւը պատրաստ է եղել վճարելու Ղարաբաղի վերականգնման համար, եւ ոչ միայն Ղարաբաղի, այլ նաեւ՝ Հայաստանին է պատրաստ եղել օգնել, որ ոտքի կանգնի։

«Ես, իհարկե, երբ նախագահ չլինեմ, շատ լավ բաներ կպատմեմ այն մասին, որ Իլհամ Հեյդարովիչը հայ ժողովրդին ու Հայաստանի ղեկավարներին առաջարկել է կարգավորել այդ հակամարտությունը։ Առաջարկներից մեկը, որն նա ինձ ասել է՝ լսիր, փոխանցիր հայերին, դու նրանց հետ լավ ես, ես պատրաստ եմ վերականգնելու ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև ոտքի հանել Հայաստանը։ Գումարի չափը չեմ ասում, որն անմիջապես պատրաստ եմ վճարելու։ Փոխանցիր նրանց, որ խաղաղ կարգավորեն այդ հարցը ․․․․Այսօր առաջին անգամ եմ հրապարակային ասում դա․․․ եղել է նման բան։ Բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը, մինչև Փաշինյանը, հրաժարվել է դրանից», – ասել է Լուկաշենկոն։

Սա կարելի է համարել սենսացիոն բացահայտում։ Բայց ոչ թե զուտ այն բանի համար, որ նման բան իրոք եղել է, որի միջնորդն է ինքը հանդիսացել, այլ սա սենսացիոն բացահայտում է նրա համար, որ Լուկաշենկոն իր խոսքում շեշտում է, որ Հայաստանի նախկին ղեկավարությունը, մինչեւ Փաշինյանը, այդ առաջարկը մերժել է։

Ալեքսանդր Լուկաշենկոն, արդեն երեք տասնամյակ է քայլում է քաղաքական բեմի վրա, ու համարվում է ամենից խորամանկ քաղաքական գործիչներից մեկը ողջ հետխորհրդային տարածքում, եւ նրա քաղաքական կենսագրությունն ու փորձառությունը վկայում է այն մասին, որ պատահական ոչինչ չի ասում, եւ ավելին, ասելիս էլ, ամեն բառը հատուկ է ընտրում։

Լուկաշենկոյի շեշտադրումը հատուկ կերպով, որ Հայաստանի նախկին ղեկավարությունը, մինչեւ Փաշինյանը մերժել է այդ առաջարկը, պատահական չէ։ Առաջանում է հարց, թե իսկ Նիկոլ Փաշինյանը արդյո՞ք մերժել է, թե՞ ոչ։

Հանուն արդարության նշենք, որ Լուկաշենկոն այս թեմայի մասին, վերջին 2,5-3 տարում երկրորդ անգամ է խոսում։ Բացի այդ, թեման հայաստանյանյան շրջանակի համար նորություն չէր։ Դեռ 2020 թվականի դեկտեմբերի 8-ին լուրեր հայտնվեցին այն մասին, որ Ադրբեջանը Ղարաբաղի դիմաց ՀՀ երրորդ նախագահին գումար է առաջարկել, սակայն Սերժ Սարգսյանը մերժել է։ Միջնորդը եղել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը հրապարակեց նույնիսկ ձայնագրություն, որտեղ բառացիորեն ասվում է հետեւյալը․ «Մենք ուզում ենք խաղաղ ու հանգիստ ապրել։ Մեր ցանկությունը, ցավոք սրտի, բավական չէ»,-ասում է Սերժ Սարգսյանը։ «Տուր նրան շրջանները։ Նա կվճարի։ Նա քեզ առաջին փուլի համար 5 միլիարդ դոլար է առաջարկել»,-ասում է Լուկաշենկոն։

«Ես նրան 6 միլիարդ եմ տալիս, թող հրաժարվի 7 շրջաններից»,-պատասխանում է Սերժ Սարգսյանը։ Ձայնագրությունն արվել է 2016 թվականին Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։

2020թ.–ի դեկտեմբերի 11-ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն այդ առաջարկը ստացել է 2018-ի հոկտեմբերին։

Առաջարկը եղել է գաղտնի, դրա մասին իմացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա սուրհանդակը, այն անձնավորությունը, որը ստացել է այդ առաջարկը, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը։ Նախկին դեսպան Մինասյանը նույն թեմային անդրադարձավ նաեւ դեկտեմբերի 14-ին, ֆեյսբուքյան իր էջում գրելով, որ «Առաջարկն արել է Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը։ Առաջարկը փոխանցվել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին։ Նա առաջարկը ստացել է փակ ծրարով և այն փոխանցել Նիկոլ Փաշինյանին»։

Ու հիմա առաջանում է բնական հարց, ինչու՞ է Լուկաշենկոն հատուկ կերպով շեշտում, որ առաջարկը մերժվել է նախքան Փաշինյանը եղած իշխանությունների կողմից, բայց Լուկաշենկոն խորիմաստ կերպով լռում է, թե այն արդյոք Նիկոլ Փաշինյանի կողմից մերժվել է կամ ընդունվել։ Բացի այդ, ինչու՞ Լուկաշենկոն որոշեց խոսել հիմա։ Ի՞նչ է փոխվել, որ Բելառուսի «ծեր աղվեսը» որոշել է մի փոքր բարձրացնել քաղաքական կուլիսների վարագույրը եւ խոստացել, որ շատ ավելին կխոսի, երբ էլ նախագահ չլինի։

politik.am



Նման նյութեր