
Ապրիլի 16-ին Թբիլիսիում անհայտ անձինք հրազենով ներխուժել են Վրաստանի բանկի մասնաճյուղ եւ այնտեղ պատանդներ վերցրել: Այդ մասին հաղորդել Է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մասնաճյուղը մայրաքաղաքի Հավալաբարի շրջանում Է: Այն գտնվում Է շենքում, որտեղ նորոգման աշխատանքներ են կատարվում: Հանցագործության վայրը շրջապատված Է ոստիկանության կողմից: Ինչպես հայատարարում են ականատեսները, կրակոցներ չեն լսվել: