Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին աննախադեպ որոշում կկայացնի եւ թագավորական ընտանիքի անդամներին կարգելի արքայազն Ֆիլիպ հուղարկավորությանը ներկայանալ զինվորական համազգեստով։ Նա այդ կերպ խայտառակությունից փրկում է արքայազն Հարիին, գրում է Daily Mail-ը։
Թագուհին արքայազն Հարինն զրկել է զինվորական պատվավոր կոչումից, եւ նա չի կարող արարողություններին ներկայանալ համզգեստով, ինչպես թագավորական ընտանիքի մյուս տղամարդիկ։ Պալատականներն անհանգստացած էին, որ դա կընդգծի պառակտումը թագավորական ընտանիքում, որը նկատվել է արքայազն Հարիի՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո։
Արքայազն Ֆիլիպն 99 տարեկանում կյանքից հեռացել է ապրիլի 9-ին։ Թագուգու ամուսնու մահվանից հետո Մեծ Բրիտանիայում ութօրյա սուգ է հայտարարտվել։ Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին։ Սպասվում է, որ COVID-19-ի համավարակի պառճառով այն կանցնի առանց մասսայական միջոցառումների։
Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը ծնվել է 1921թ․-ին եւ 1947թ․-ից ամուսնացած է եղել Եղիսաբեթ Երկրորդի հետ։ Ֆիլիպն արքայազններ Հարիի եւ Ուլյամի պապն է, արքայազններ Չարլզի, Էնդրյուի եւ Էդվարդի, ինչպես նաեւ արքայադուստր Աննայի հայրը։