
Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար: Այս մասին գրում է Mediaport Տելեգրամյան ալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, երբ ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիան դադարեցնելուց հետո, անհետ կորած ու գերության մեջ գտնվող զինվորների ծնողները այցելել են կառավարություն՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին:
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Թորոսյանն իրեն հատուկ լկտի պահված է դրսևորել, ծնողների նյարդերը տեղի են տվել: Միջադեպը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի աչքի առջև:
Արսեն Թորոսյանին զայրացած ծնողների ձեռքից փախցրել են Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ու մի քանի այլ աշխատակիցներ: