Մադրիդում բարեգործական ցլամարտ կկազմակերպվի
Advertisement 1000 x 90

Մադրիդում բարեգործական ցլամարտ կկազմակերպվի

Մադրիդում բարեգործական ցլամարտ կկազմակերպվի՝ գումար հավաքելու այն ցլամարտիկների համար, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով անգործ են մնացել: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Մադրիդի Las Ventas հրապարակում, որը երկրպագուները համարում են ողջ աշխարհում ցլամարտի ամենակարևոր հրապարակներից, մայիսի 2-ին ակնկալվում է առավելագույնը 6000 հանդիսականների ներկայություն՝ ընդհանուր տարողունակության 40 տոկոսը:

Պարտադիր կլինի դիմակ կրելն ու սոցիալական հեռավորություն պահպանելը:

Իսպանացիների շրջանում վերաբերմունքը ցլամարտի նկատմամբ տարբեր է: Համաձայն 2019 թվականին El Español պարբերականի կողմից անցկացված հարցման տվյալների՝ իսպանացիների 56.4 տոկոսը դեմ է ցլամարտին, 24.7 տոկոսը՝ կողմ, իսկ 18.9 տոկոսն՝ անտարբեր: