Տարօրինակ թրակիացիները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տարօրինակ թրակիացիները

Պատմական Թրակիան գտնվել է Թուրքիայի և Բուլղարիայի տարածքում:

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում հետաքրքիր պատմություն է ներկայացրել:

trakia1

«Թրակիայում ապրող գետեսների ցեղախմբում կար այսպիսի սովորություն. երեխա ծնվելիս հարազատները նստում էին նրա շուրջն ու ողբում, թե ինչքան տառապանքներ նա պիտի կրի կյանքում,մինչդեռ մահացածներին թաղում էին զվարճությամբ և ուրախանալով, որ նա փրկվեց բոլոր չարիքներից և այժմ գտնվում է երանության մեջ:

Նրանց հարևան ցեղերի մեջ եղել է մեկ այլ տարօրինակ սովորություն ևս. տղամարդկանցից որևէ մեկի մահվան պարագայում նրա բազում կանայք դիակի մոտ վիճում էին, թե ով է ավելի սիրելի եղել ամուսնու համար:

Նա, ով համարվի ամենագովելին, նրա մերձավոր հարազատը մորթում էր այդ կնոջը և թաղում ամուսնու հետ: Իսկ մնացյալ կանայք մեծապես վշտանում էին այդ ընտրությունից, իրենց համարելով անպատված»: