Օրգանիզմում վիտամինների անբավարարությունը կարող է առաջ բերել լուրջ հիվանդություններ։ Այդ խնդիրների նշանները ժամանակին նկատելու դեպքում հնարավոր է լրացնել դրանց պակասը և կանխարգելել հետագա բարդությունների առաջացումը։
Lady-journal.info-ն գրում է, որ վիտամինների անբավարար մակարդակը կարելի է որոշել նաև առանց անալիզներ հանձնելու՝ հիմնվելով այս կամ այն մթերքն ուտելու ցանկության, ինչպես նաև՝ օրգանիզմի կողմից ուղարկվող նշանների վրա։
Ինչ է փորձել զգուշացնել օրգանիզմը
Երկար ապաքինվող հեմատոմաները կարող են վկայել C, P վիտամինների անբավարար մակարդակի մասին։ Հարկավոր է սննդակարգ ներառել լոլիկ, կաղամբ, կանաչ պղպեղ, ինչպես նաև՝ ցիտրուսային մրգերի կեղև։
Պարբերական գլխապտույտը, աղմուկն ականջներում կարող են վկայել այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում B3, E վիտամինների մակարդակը։ Վիտամինների անբավարար մակարդակը կօգնեն լրացնել կանաչ ոլոռը, ընդեղենը, բանանը, ցիտրուսային մրգերը։
Աչքերի բորբոքումը, աչքերում այրոցի զգացումը, մթությանը վատ հարմարվելը կարող են վկայել A, B վիտամինների անբավարար մակարդակի մասին։ Պակասը կօգնեն լրացնել ձվի դեղնուցը, կաթնամթերքը։
Թեփի առաջացումը վկայում է B12, B6, F վիտամինների, սելենի անբավարար մակարդակի մասին։ Հարկավոր է սննդակարգ ներառել.
- կարտոֆիլ
- բուսական յուղ
- ձուկ
- տավարի միս
- խոզի միս
- լյարդ
- թունա ձուկ։
Թույլ, գունատ, սպիտակող մազերը վկայում են B խմբի, F վիտամինների, յոդի անբավարար քանակի մասին։ Օգտագործեք հետևյալ մթերքը.
- կաթնամթերք
- ծովամթերք
- յոդացված աղ։
Մազաթափությունը, ճաղատությունը վկայում են B խմբի, C, N վիտամինների անբավարար քանակի մասին։ Սննդակարգ պետք է ներառել.
- ընդեղեն
- տավարի լյարդ
- մրգեր
- բանջարեղեն
- ցիտրուսային մրգեր։
Հաճախակի վիրուսային հիվանդությունները վկայում են այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում A, B վիտամինների քանակը։ Հարկավոր է օգտագործել հետևյալ սննդամթերքը.
- դեղին, նարնջագույն բանջարեղեն
- լոբազգիներ
- դդում
- տերևավոր բանջարեղեն։
Անքնությունը վկայում է B, N վիտամինների, կալիումի, կալցիումի անբավարար քանակի մասին։ Սննդակարգ ներառեք.
- թարմ միս
- կաթնամթերք
- հացահատիկային բույսեր։
Մկանային ջղաձգումները, թուլությունը, ցավը սրունքներում վկայում են B1, B վիտամինների անբավարարության մասին։ Սննդակարգում պետք է ներառված լինի հետևյալ մթերքը.
- ձուկ
- խոզի միս
- ամբողջական հացահատիկային կուլտուրաներ։
Քթից արյունահոսությունը վկայում է C, K, P վիտամինների անբավարար քանակի մասին։ Օգտագործեք հետևյալ մթերքը.
- բանջարեղեն, հատկապես՝ կաղամբ, լոլիկ, կանաչ պղպեղ
- ձկան յուղ
- ցիտրուսային մրգերի կեղև
- խաղող։
Կարմիր հետքերը, դեմքի ցանը կարող է վկայել A, B վիտամինների անբավարար մակարդակի մասին։ Սննդակարգը հարստացրեք հետևյալ մթերքով.
- չորամրգեր
- ձուկ
- կարագ։
Դերմատիտների առաջացումը կարող է վկայել այն մասին, որ օրգանիզմին չեն բավարարում B2, B3, B6, N վիտամինները։ Ուշադրություն դարձրեք հետևյալ մթերքին.
- մշակման չենթարկված բրինձ
- լյարդ, երիկամներ
- լոբազգիներ, հացահատիկային կուլտուրաներ։
Էկզեմաները վկայում են B, A վտամինների անբավարարության մասին։ Սննդակարգը պետք է բազմազան դարձնել՝ ձկան, այլ ծովամթերքի, յոդ պարունակող մթերքի օգնությամբ։
Կոտրվածքների, վնասվածքների երկար ապաքինումը վկայում են այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում վիտամին C-ի մակարդակը։
Ատամների փչանալը վկայում է վիտամին D-ի անբավարարության մասին։
Բերանից տհաճ հոտի առկայությունը կարող է վկայել B վիտամինի անբավարար մակարդակի մասին։ Դրա պակասը կարելի է լրացնել՝ օգտագործելով.
- լոբազգիներ
- ձուկ
- միս։
Հաճախակի փորկապությունը վկայում է B խմբի վիտամինների անբավարար մակարդակի մասին։ Սննդակարգում պետք է ներառված լինեն.
- որակյալ պինդ պանիր
- խոզի միս
- տնական ձու։
Բանան ուտելու անհագ ցանկությունը վկայում է կալիումի անբավարար քանակի մասին։
Դդում ուտելու ցանկությունը վկայում է կալիումի, A վիտամինի անբավարար քանակի մսին։
Պանրի նկատմամբ սերը վկայում է ֆոսֆորի, կալցիումի բացակայության մասին։
Կաթնամթերք ուտելու անհագ ցանկությունը վկայում է այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում կալցիումի մակարդակը։
Աղի ուտելու ցանկությունը վկայում է նատրիումի անբավարար քանակի մասին։
Ուշադրություն դարձրեք նշաններին, որոնք ուղարկում է օրգանիզմը, և ինքնաբուժությամբ մի զբաղվեք. խնդիրներ նկատելու դեպքում դիմեք մասնագետի օգնությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը