Իմացեք, թե դուք ով եք մեծ մասամբ՝ հոռետե՞ս, թե՞ լավատես։
Նկարազարդման վրա գտեք այն վագրին, ով ձեզ համար ավելի համակրելի է, քան մյուսները, ու կարդացեք, թե ինչ է նշանակում ձեր ընտրությունը։
Վագր 1-ին։
Դուք համոզված լավատես եք։
Չեք սիրում նվնվալ, հուսահատվել։ Ձեզ դուր չեն գալիս մարդիկ, ովքեր բողոքում են կյանքից։
Դուք վստահ եք ու համոզված, որ բոլոր անհաջողությունները վաղ թե ուշ կավարտվեն ամենադրական կերպով, եթե այդ ուղղությամբ որևէ օգտակար քայլ կատարեք։
Վագր 2-րդ։
Դուք իրատես եք։
Դուք տեսնում եք գործերը, հարաբերությունները, իրավիճակներն այնպիսին, ինչպիսին նրանք տվյալ պահին կան։
Դուք չեք հասկանում երազողներին ու չեք հարգում թեթևամիտ մարդկանց։
Վագր 3-րդ։
Դուք շրջահայաց հոռետես եք։
Յուրաքանչոյւր գործում, մարդու, իրավիճակի մեջ դուք նախ և առաջ նկատում եք այն, ինչը կարող է դառնալ լուրջ խնդիր։
Ձեզ համար անհասկանալի են հավերժ լավատես մարդիկ, և երբեմն նրանք նյարդայնացնում են Ձեզ։
Վագր 4-րդ։
Դուք քիչ լավատես եք։
Դուք համոզված եք, որ դեպի հաջողություն ընկած ճանապարհը վարդերով չէ պատված, և երկնային մանանա պարզապես չկա։
Դուք չեք հավատում հաջողությանը, երջանիկ պատահականությանը, հրաշքների ու ճակատագրի այլ առանց պատճառի նվերներին։
Վագր 5-րդ։
Դուք ավելի շատ լավատես եք, քան հոռետես։
Դուք ինքնավստահ ու շրջահայաց մարդ եք։ կարողանում եք մտածել ու վերլուծել, նախքան ինչ-որ բան կսկսեք։
Դուք երաշխավորում եք ցանկացած գործի, հարաբերությունների հաջող ավարտը, եթե որոշել եք դրան նվիրել ձեր ժամանակն ու ջանքերը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը