Տղերքի մեդալները տաքսիներով ու անկապ մարդկանցով ծնողներին ուղարկելու առնվազն 10 պատմություն գիտեմ։ Դրանցից մեկի մասին էլ մոտ օրերս ռեպորտաժ դուրս կգա։
Որպես արդարացում ՊՆ-ն ու ՊԲ-ն ասում են՝ «կներեք, զբաղված ենք, չենք կարողացել անձամբ հանձնել»։
Իսկ կներեք, ինչո՞վ եք զբաղված։ Ոչ գերիների հարցն եք լուծում, ասում եք՝ ռուսը թող լուծի, ոչ անհետ կորածների հարցն եք լուծում, էլի քցելով ռուսի վրա, ոչ էլ զոհվածների ու վիրավորների թիվ եք հրապարակում։ Ուրիշ ի՞նչ գործ եք անում դուք, որ էս առաջնահերթ ու ամենակարևոր գործերից մեկը չեք հասցնում։ Վաղոյի նյութերի տակի քոմենթնե՞րն եք ջնջում, թե՞ արայիկի հասցեին գրվող քֆուրները։
Ախր դուք ապիկար չեք է, դուք անբարոյական ապիկար եք։ Դուք ծնողից վերցրեցիք իր էրեխուն, բայց նույնկերպ չկարողացաք հետ վերադարձնել։ Ու հիմա, միակ բանը որ պետք է անեիք՝ իրենց էրեխու հերոսության միակ ու վերջին ապացույցը մարդավարի ծնողին հանձնելն էր։ Անգամ դա ձախողեցիք։
Ամենամինիմալ կազմակերպչական աշխատանք պահանջող, բայց և ամենակարևոր գործառույթներից մեկը նման կերպ տապալելը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ դուք ոչնչի ընդունակ չեք։ Մի մեդալ անգամ մարդավարի չեք կարողանում հանձնել, դուք ո՞նց էիք պատերազմ հաղթելու։
Արամ Գևորգյանի էջից:
Տղերքի մեդալները տաքսիներով ու անկապ մարդկանցով ծնողներին ուղարկելու առնվազն 10 պատմություն գիտեմ։ Դրանցից մեկի մասին էլ…
Posted by Aram Gevorgyan on Sunday, April 18, 2021