28-ամյա թենիսիստը 2-րդ անգամ կարիերայում հաղթեց մրցանակը:
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի ունեցավ չորեքշաբթի, Բուենոս Այրեսում: «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ տարվա լավագույն ֆուտբոլիստ, բայց «Տարվա մարզիկ» գլխավոր անվանակարգում հաղթեց Դել Պոտրոն: Ինչպես հաղորդում է La Nacion-ը, մրցանակի դափնեկիրներին ընտրել են արգենտինական մարզական լրագրողները:
Դել Պոտրոն արդեն ճանաչվել էր Արգենտինայի տարվա լավագույն մարզիկ 2009 թվականին: Մեսսին այդ մրցանակը ստացել է միայն 1 անգամ, 2011 թվականին:
Օգոստոսին Դել Պոտրոն Ռիո-2016-ի թենիսի մրցաշարում գրավեց երկրորդ տեղը: Նոյեմբերին թենիսիստն Արգենտինայի հավաքականի հետ հաղթեց Դևիսի գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը