Նոր հետազոտության շրջանակում կորոնավիրուսով կրկնակի վարակվելու հավանականությունը սահմանելու նպատակով արդեն կորոնավիրուսիվ ապաքինված երիտասարնդերը կփորձեն կրկնակի վարակել: Փորձին մասնակցելու համար նրանց կվճարեն 5000 ֆունտ սթեռլինգ:
Ինչպես հայտնում է Sky News-ը, հետազոտությունը կանցակցվի Օքսֆորդի համալսարանում: Կմասնակցեն 18-30 տարեկան անձինք:
Կորոնավիրուսով վարակված հետ շփումից հետո մասնակիցները կմեկուսանան 17 օր, նրանց կհսկեն եւ անհրաժեշտության դեպքում կբուժեն: Հետազոտության շրջանակում գիտնականները ցանկանում են պարզել, թե որքանով է մարդու իմունիտետը պաշտպանում կրկնակի վարակումից:
Նշենք, որ նման փորձ է անցկացվում ԱՄՆ-ում: Այնտեղ կորոնավիրուսով կրկնակի վարակվել են ապաքինվածների 10 տոկոսը: