Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման գործընթացը:Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝մանրամասնելով, որ պատվաստումներն իրականցվում են ռուսական «Sputnik-V» և «AstraZeneca» պատվաստանյութերով:
«Խորհուրդ ենք տալիս և միաժամանակ խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի դիմել կամ զանգահարել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ»,-իրազեկում են Արցախի առողջապահական գերատեսչությունից՝ բնակչության պատվաստումների գործընթացի վերաբերյալ: