Թութակը սովորել է նմանակել «Օ՛քեյ, Google»-ին հաջորդող ազդանշանը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Թութակը սովորել է նմանակել «Օ՛քեյ, Google»-ին հաջորդող ազդանշանը

Աֆրիկյան գորշ թութակն արտաբերում է այն ձայնը, որը հայտնվում է «Օ՛քեյ, Google» արտահայտությունից հետո: Խոսող թռչնին ներկայացնող հոլովակը հրապարակվել է MissSadieSue YouTube ալիքում:

Տեսանյութում, որը հինգ օրում հավաքել է ավելի քան 500 հազար դիտում, թութակը որոնիչի ազդանշանը նմանակում է իր տիրուհու «Օ՛քեյ, Google» արտահայտությանն ի պատասխան:

Աֆրիկյան գորշ թութակները կամ Ժակոները համարվում են ամենատաղանդավոր թռչունները, որոնք ընդունակ են նմանակել ձայնը: Միջին հաշվով նրանք կարող են հիշել ավելի քան 1,5 հազար բառ:



Նման նյութեր