Ռուսաստանում անօրինական գտնվող ԱՊՀ երկրների քաղաքացիները երկրից պետք է հեռանան մինչև հունիսի 15-ը. Տ. Բեժանյան
Advertisement 1000 x 90

Ռուսաստանում անօրինական գտնվող ԱՊՀ երկրների քաղաքացիները երկրից պետք է հեռանան մինչև հունիսի 15-ը. Տ. Բեժանյան

Ռուսաստանում անօրինական գտնվող ԱՊՀ երկրների քաղաքացիները երկրից պետք է հեռանան մինչև հունիսի 15-ը. սա բխում է ՌԴ-ում միգրացիոն ոլորտում իրականացվող խստացումներից: ՌԴ ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության համաձայն, ՌԴ-ում գտնվող շուրջ 61 հազար ՀՀ քաղաքացու առնչվելու են այս խստացումները, հետևաբար նրանք նույնպես մինչև հունիսի 15-ը պետք է լքեն ՌԴ տարածքը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի աշխատանքային միգրացայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ այս թիվը նախնական է, չի բացառվում, որ ավելի մեծ լինի:

«Ես կարծում եմ, որ այդ թիվը երկու, երեք անգամ ավելին կարող է լինել: Նրանք այն քաղաքացիներն են, որոնք ունեն միգրացիոն հաշվառման ժամկետի, միգուցե մուտքի հետ կապված խախտում: Հնարավոր է չունեն աշխատանքային պայմանագիր և բազայում երևում է, որ անօրինական են գտնվում: Ենթադրվում է, որ այդ քաղաքացիներն այս կամ այն խախտումների համար ձեռք են բերել մուտքի արգելք: Եվ եթե ժամանակին չեն բողոքարկել դա, ապա նշանակում է, որ անօրինական են գտնվում ՌԴ-ում: Միակ տարբերակը ՌԴ-ից դուրս գալն է»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը:



Նման նյութեր