2-ամյա հոլիվուդյան դերասանուհին Շերոն Սթոունը կրակոտ ֆոտոշարքի հերոսուհի է դարձել, նրա անկեղծ կերպարները համացանցում իրարանցում են առաջացրել։
«Հիմնական բնազդ» ֆիլմի աստղը զարդարել է իսպանական «ELLE» ամսագրի երկու շապիկ։ Շերոնը սեքսուալ հագուստ է ընտրել, կրել է սպիտակ ներքանզգեստ։ Ոճաբանները թաց մազերի էֆեկտով սանրվածք են ընտրել, իսկ նուրբ դիմահարդարումն ընդգծել է հայտնի դերասանուհու դիմագծերը։ Վիզաժիստները փայլուն ստվերաներ էին ընտրել, բաց շրթներկ։
Շերոնը ներկայացրել է նաեu սեւ բոդիով, որը ցուցադրում էր նրա սալցիկ ոտքերը։ Աստղը զմրուխտե վերարկու էր ընտրել, դասական բարձրակրունկներ։ Խմբագիրները հիացել են աստղի գեղեցկությամբ։
«Նոր համարում մենք փառատաբում ենք կանացի ուրվապատկերը ցանկացած տարիքում ու ձեւով, գլխավոր հերուսուհու դերում Շերոն Սթոունն է։ Մենք խոնարհվում ենք մարմնի առաջ առանց կանոնների ու պիտակների։ Փառաբանում ենք չծերացող գեղեցկությունն առանց սահմանափակումների ու պայմանականությունների»,- գրել են նրանք։
Սթոունի երկրպագուները եւս հիացել են նրա գեղեցկությամբ։ «Գեղեկցուհի», «ռումբ, մոլորակի ամենասեքսուալ աղջիկը, տարիքից դուրս», «հիասքանչ եք», «ինչպիսի կազմվածք», «կրակոտ, շքեղ տեսք ունեք», «աշխարհի ամենագեղեցիկ կինն եք»,- գրել են նրանք։