Սիրված երգչուհի, «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի համերգն ու երկար սպասված առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը կկայանա դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Դալմա Գարդեն Մոլում:
«IvaVerse» խորագիրը կրող EP-ում տեղ են գտել 5 երգեր, որոնց թեմատիկ և ժանրային առանձնահատկություններն առավելագույնս մոտ են Իվետա Մուկուչյանին, նրա զգացողություններին ու ապրումներին: Ձայնասկավառակում խտացված կերպով, երաժշտության միջոցով ներկայացված է այն աշխարհը, որը միայն Իվետայինն է, այն տիեզերքը, որը փոքր և մեծ է միաժամանակ:
«Երբ պարբերաբար մտածում էի, թե ինչպիսինն եմ ցանկանում լինի իմ առաջին ձայնասկավառակը, առաջին հերթին ցանկություն էր առաջանում ստեղծել մի բան, որը մա քսիմալ իմը կլիներ, որոշակիորեն ներսս կարտացոլեր: Կարծում եմ հենց այդպիսինն է «IvaVerse»-ը»,-նշում է Իվետա Մուկուչյանը՝ չափազանց կարևորելով նաև ձայնասկավառակի որակական հատկանիշները: