Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ դեսպանի այցելությունը Սյունիք` արձագանք է Սյունիքի հանդեպ Ադրբեջանի հստակ նկրտումներին: Այս այցով դեսպանը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի համար Սյունիքը շարունակում է ՀՀ անվիճարկելի մաս մնալ և որ դա ԱՄՆ համար կարևոր հատված է:
Նախագահ Արմեն Սարգսյանի այցն իր հերթին նախագահի կողմից Սյունիքի կարևորությունն ընդգծելուն միտված քայլ է:
Ինչ վերաբերում է կապիտուլյանտին` ապա Հուդան էլ Հիսուսին մատնելուց առաջ համբուրեց նրան:
Արցախը հանձնելուց առաջ նա բղավում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ ու Արցախը դարձրեց Ադրբեջան: Կապիտուլյանտի խոնարհումներն ու համբույրները և սիրո հավաստիացումները միայն մի բան կարող են նշանակել. որ նա հիմա էլ հող է նախապատրաստում` Սյունիքն իր համար կարևոր ցույց տալով` այն հանձնել Ադրբեջանին»: