Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, որն այսօր դառնում է 95 տարեկան, հագուստի ընտրության հարցում միշտ առանձնացել է իր ոճով ու նրբագեղությամբ։ Ժամանակի ընթացքում նրա նախապատվությունները որոշ փոփոխությունների են ենթարկվել, բայց անգլիական թագուհու ոճը միշտ էլ անթերի է մնացել։
Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան օրը Sputnik Արմենիան ներկայացնում է նրա լուսանկարների ընտրանին։
Հիշեցնենք, որ թագուհու ծննդյան օրն այս տարի կանցնի առանց պաշտոնական հանդիսությունների, քանի որ օրեր առաջ մահացել էր նրա ամուսինը` արքայազն Ֆիլիպը:
Սպասվում է, որ միայն ամենամտերիմ բարեկամները կհավաքվեն Վինձորի պալատում, որտեղ թագուհին ապրում է համավարակի մեկնարկից ի վեր։