Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցինք, թե հիմա քանի՞ ներդրող է պատրաստ սպասում մեր տնտեսության մեջ ներդրում անելու համար: Ի պատասխան` Սերոբյանը թվարկեց, որ նրանք տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են, սկսած` IT ոլորտից, վերջացրած` կառուցապատում:
«Հենց հիմա էստեղ կա մի քանի հարյուր միլիոն դոլարանոց պրոյեկտ, ուզո՞ւմ եք` հանեմ ցույց տամ»,-ասաց Քերոբյանը` պայուսակից հանելով ինչ-որ նախագիծ:
Պարզվեց` այն Գյումրու «Կումայրի» կենտրոնի կառուցապատման ծրագիրն է, որը հեղինակն ու ներդրողը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է և նրա օրոք է այն մեկնարկել: Սերոբյանը հաստատեց դա` նշելով, որ Կարապետյանից բացի այլ անձինք էլ են մաս կազմում այս ծրագրի ներդրման մեջ:
Մանրամասն` տեսանյութում