Նիկոլ Փաշինյանն ասաց՝ գնաճ կա, բայց դա չի նշանակում, որ նա դժվարանում է հաց առնել. Վահան Քերոբյան. tert.am
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ գնաճ կա, բայց դա չի նշանակում, որ նա դժվարանում է հաց առնել. Վահան Քերոբյան. tert.am

Մարտ ամսին մեր հարևան Թուրքիայում գնաճը եղել է 16 տոկոս, այն դեպքում, երբ մեր մոտ եղել է կարծեմ 5,6 տոկոս, բայց դա չի նշանակում, որ գոհ են ենք: Այսօր  մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Քանի որ վերջին 2-3 ամիսներին մենք տեսնում ենք տնտեսության կտրուկ վերականգնում, և եթե համեմատենք մեր այս տարին 2019 թվականի հետ, որը Հայաստանի տնտեսական ամենալավ տարին է եղել, ապա հունվարը, փետրվարը, մարտը ավելի լավ են գնում, քան 2019 թվականի համեմատ»,-ասաց նա և նշեց, որ իր հաշվարկով այս մարտին 7-7,5 տոկոսի աճ է լինելու նախորդ տարվա մարտի համեմատ:

Անդրադառնալով գնաճին, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց կառավարության նիստին, նախարարը նշեց. «Ես չեմ լսել, որ վարչապետը նեղսրտի, ասաց՝ գնաճ կա, բայց դա չի նշանակում, որ նա դժվարանում է հաց առնել, բայց մենք այդ հարցը նայում ենք հասարակ  քաղաքացու տեսանկյունից և ապրում ենք այն ցավը, որն ապրում է հասարակ քաղաքացին գնումներ կատարելիս»,-ասաց նա:

Վահան Քերոբյանը նշեց, որ աշխարհում է սննդամթերքի գներն են աճել: Ըստ նրա՝ Լարսի փակ լինելը հանգեցնում է գնաճին: «Մենք հիմա աշխատում ենք ստեղծել այլընտրանք, որ Լարսը էլ երբեք չփակվի»,-ասաց նա և նշեց, որ նկատի չունի Ադրբեջանը, այլ ստեղծում են այլ այլընտրանք, թեև փակագծերը չբացեց:

tert.am