Արամեն առաջին անգամ ցույց է տալիս 4–ամյա դստերն ու 1–ամյա որդուն․ երգչի կինն ու երեխաները՝ նրա նոր տեսահոլովակում. tert.am.life (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արամեն առաջին անգամ ցույց է տալիս 4–ամյա դստերն ու 1–ամյա որդուն․ երգչի կինն ու երեխաները՝ նրա նոր տեսահոլովակում. tert.am.life

Երգիչ Արամեի կինը՝ Աննա Թովմասյանն ու երեխաները նկարահանվել են նրա նոր՝ «Ես ու դու» տեսահոլովակում։

Երգչի պրոդյուսեր Սյոմա Կոդաբաշյանը, որը նաև տեսահոլովակի ռեժիսորն է, նկարահանման հրապարակից լուսանկարներ է տրամադրել Tert.am Life-ին ու մանրամասներ պատմել։

Արամեի տեսահոլովակում լսարանն առաջին անգամ կտեսնի նրա երկու երեխային՝ Աննա Մարիային և Մարտինին։ Երգիչի դուստրը շուտով կդառնա 4 ամսական, որդին 1 տարեկան 4 ամսական է, սակայն այս ամբողջ ընթացքում Արամեն ցույց չի տվել երեխաների դեմքերը։ Սյոման ասաց, որ նկարահանման հրապարակում փոքրիկներին քողարկված չեն ներկայացրել, հանդիսատեսը փոքրիկներին կտեսնի տեսահոլովակում։

«Տեսահոլովակում ներկայացված են ընտանեկան տարբեր դրվագներ, 2 տեսարանում նկարահանվել են նաև երեխաները, մյուս տեսարաններում Արամեն և Աննան են»,- ասաց նա, ապա հավելեց, որ «Ես ու դու»-ն Արամեի և Աննայի զուգերգը չէ, միայն Արամեն է երգում։

«Երբ 1 տարի առաջ լսեցի երգը, Արամեին առաջարկեցի իր ընտանեկան տեսահոլովակ նկարահանել, ժամանակ խնդրեց, որպեսզի մտածի։ Աննայի հետ խորհրդակցելուց հետո համաձայնեց, սակայն համավարակով պայմանավորված նկարահանումները հետաձգվեցին։ Այս շրջանում նկարահանեցինք, քանի որ ժամանակ կար, բայց տեսահոլովակը կներկայացնենք մոտ երկու ամսից, որովհետև Արամեն նոր է տեսահոլովակ թողարկել»,- ասաց պրոդյուսերը։

Ամբողջությամբ՝ tert.am.life