«Խենթանալ կարելի է». Քիմ Քարդաշյանն արձագանքել է լուրին, որ «Բրիջերթոնները» սերիալի հերոսները ոգեշնչված են իր ընտանիքից
Advertisement 1000 x 90

«Խենթանալ կարելի է». Քիմ Քարդաշյանն արձագանքել է լուրին, որ «Բրիջերթոնները» սերիալի հերոսները ոգեշնչված են իր ընտանիքից

Քիմ Քարդաշյանն ուրախացել է՝ իմանալով, որ «Բրիջերթոններ» սիրելի սերիալի հերոսներին ընդօրինակել են իր ընտանիքից։

Նորությունը հայտնել է Նիկոլա Կոխլանը, որը Netflix-ի սերիալում մարմնավորել է Պենելոպա Ֆեզերինգթոնին։ Նրա հրապարակումը ներկայացրել է Entertainment Weekly-ն. «Քարդաշյան ընտանիքը ոգեշնչման մեծ աղբյուր է դարձել Ֆեզերինգթոնների համար, եւ մենք հագուստի փորձերի ընթացքում խոսում էինք նրանց մասին։ Կարծում եմ՝ Քիմը պետք է իմանա դա»։

Կարծես թե Քիմը չի իմացել, որ Պենելոպա, Ֆիլիպա եւ Պրուդենս Ֆեզերինգթոնները, ինչպես նաեւ նրանց ծնողները ոգեշնչվել են իրենց ընտանիքով։ «Ի՞նչ։ Խենթանում եմ։ Խնդրում եմ, կարո՞ղ եմ ներկա լինել հագուստի փորձերին։ Լավ կլիներ։ Ես սիրում եմ ձեզ, լեդի Ու»,- Twitter-ում գրել է Քիմը։

Նիկոլան շարունակել է․ «Աստված իմ, իհարկե, մենք կցանկանայինք տեսնել ձեզ։ Բացի այդ՝ գիտե՞ք, որ պարոն Պերլը նախ ձեր կորսետրն է պատրաստել Met Gala-ի համար, հետո՝ սերիալում ինձ համար։ Դուք Բրիջերթոնների աշխարհում շատ ավելի երկար եք ապրում, քան կարծում եք։ Ես կարծում եմ, որ Պրուդենսն ու Ֆիլիպան շատ նման են Քորթնիին ու Քլոեին, քանի որ նրանք լավագույն ընկերուհիներ են, իսկ Պենը շատ հաջողակ գործնական կին է, եւ ես գւշում եմ, որ Քիմը եւս լավ խուզարկու է եղել, այնպես որ․․․»։

Քիմը ոգեշնչված արձագանքել է նորությանը. «Աստված իմ, ես հիմա կկորցնեմ գիտակցությունս։ Արդյոք դա ինձ դարձնո՞ւմ է պատվավոր դքսուհի «Բրիջերթոններում»»։

«Բրիջերթոններ» սերիալի պրեմիերան Netflix-ում տեղի է ունեցել 2020թ-ի վերջին։ Այժմ մշակվում է երեք նոր եթերաշրջան, սակայն հայտնի է, որ Ռեգե Փեյջն այլեւս չի վերադառնա դուքս Գաստիգսի դերին։

style.news.am