Զավեշտ. Կառավարությունից հրահանգել են Կամերային թատրոնին հանել «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացումը՝ պնդելով, թե վիրավորական հատվածներ կան Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հասցեին. Mediaport
Advertisement 1000 x 90

Զավեշտ. Կառավարությունից հրահանգել են Կամերային թատրոնին հանել «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացումը՝ պնդելով, թե վիրավորական հատվածներ կան Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հասցեին. Mediaport

Hraparak-ի տեղեկություններով՝ ներկայացման վերաբերյալ Կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանին է զանգահարել ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պահանջել հանել ներկայացումը՝ սպառնալով, որ քանի որ թատրոնը պետական է, կարող է ֆինանսավորումը կտրել:

Փոխնախարարը պնդել է, թե ներկայացման մեջ վիրավորական հատվածներ կան Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հասցեին:

Հարցին, թե ճի՞շտ է, որ փոխնախարարը սպառնացել է դադարեցնել ֆինանսավորումը, ներկայացման բեմադրիչ, դերասան Հրանտ Թոխատյանը պատասխանել է. «Ես Ռիգայում նկարահանումների եմ, և նորությունը իմացել եմ համացանցից»:

Հիշեցնենք, որ վերջերս էր արգելվել էր նաև Վահրամ Պետրոսյանի ներկայացումը՝ դարձյալ նույն պատճառով:



Նման նյութեր