
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին հանրահայտ հումորիստ, հաղորդավար, Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը «Ինստագրամի» իր պաշտոնական էջում հրապարակել է Հայոց ցեղասպանության խորհրդանիշ դարձած անմոռուկի լուսանկար:
Լուսանկարին կից Մարտիրոսյանը գրել է.
«Անմոռուկ. սա խորհրդանշում է այն, որ մենք հիշում ենք և երբեք չենք մոռանա ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը: Ցեղասպանություն, որը տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում: Միլիոնավոր մարդիկ ոչնչացվել են միայն այն պատճառով, որ հայ էին: Նրանք, ովքեր փրկվել են և նրանց սերունդներն այդ օրից ի վեր սփռվել են ամբողջ աշխարհով մեկ: Նրանք ապրում են Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Ուկրաինայում, Արգենտինայում և մի շարք այլ երկրներում, որոնք ընդունել են հայերին և նրանց համար երկրորդ տուն դարձել»: