5 թուրք գործիչներ, ովքեր ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը. hraparak.am
Advertisement 1000 x 90

5 թուրք գործիչներ, ովքեր ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը. hraparak.am

1․ Թուրքիայի նախագահ Թուրղութ Օզալ․ մահացել է 1993 թվականին տարօրինակ հանգամանքներում։ 1991 թվականին Վաշինգտոնում նա հայտարարել է Ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին

2․ Գրող Օրհան Փամուկ․ «Թուրքիայում սպանվել է մեկ միլիոն հայ եւ երեք հարյուր հազար քուրդ։ Բոլորը լռում են եւ ատում ինձ այն բանի համար, որ ես խոսում եմ այդ մասին»,- 2005 թվականին ասել է Փամուկը, որից հետո ստիպված է եղել հեռանալ Թուրքիայից։

3․ Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գրել է «Նայիմ Էֆենդիի հուշերը եւ Թալեաթ-փաշայի հեռագիրները» գիրքը, որտեղ ներկայացրել է փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ երիտթուրքերը նպատակային կերպով ոչնչացրել են հայերին։

4․ Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներից մեկի թոռն հանդիսացող, լրագրող Հասան Ջեմալ։ Նախապես նա հերքում էր, սակայն ուսումնասիրելով պատմությունը, մտքափոխվել է։ «Ապրիլի 24-ին ես կիսում եմ ցեղասպանության ցավը, իմ հայ եղբայրների ցավը»,- գրել է Ջեմալն իր Twitter-ում։

5․ Գրող Էլիֆ Շաֆակը հետապնդումների ու հալածանքների է ենթարկվել թուրքական իշխանությունների կողմից։ Նրան մեղադրել են թուրք ժողովրդին վիրավորանք հասցնելու մեջ «Ստամբուլյան ընկեցիկը» վեպի համար, որում շոշափված է Հայոց Ցեղասպանության թեման։

hraparak.am



Նման նյութեր