
Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ապրիլի 30-ին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:
Համերգը, որը ղեկավարելու է Իսպանիայից ժամանած դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսը, տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
«Բոլորիդ հրավիրում եմ իմ շատ սիրած և մանկուց հարազատ Կամերային երաժշտության տուն, որտեղ ելույթ եմ ունենալու Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ իսպանացի դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսի ղեկավարությամբ: Ծրագիրը յուրահատուկ է: Հայաստանում այն երբեք չեմ կատարել»,- տեսաուղերձով նշում է Նարեկ Հախնազարյանը:
Հնչելու են Պ. Ի. Չայկովսկու, Է. Վիլա Լոբոսի, Խ. Տուրինայի, Դ. Պոպերի ստեղծագործությունները: