Հայտնի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, «Нескучная классика» նախագծի հեղինակ, հայտնի երաժիշտ Վլադիմիր Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովան, ինչպես եւ շատ այլ հայտնի մարդիկ, հարգանքի տուրք է մատուցել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է», – գրել է նա Instagram-ում:- Հենց 1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալվեց եւ արտաքսվեց Ստամբուլի հայկական վերնախավը։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 մլն հայ, որոնցից մոտ 1,5 մլն-ը ոչնչացվեց 1915-ից մինչեւ 1923թ. ընկած ժամանակահատվածում: Մնացած կես միլիոն հայերը ցրվեցին ամբողջ աշխարհով: Այսօր մենք ոչ միայն հիշում ենք մեծագույն ողբերգությունը, այլեւ շնորհակալություն ենք հայտնում այն երկրներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ այդպիսով ասելով «ոչ»․․․