
Մի գորգի պատմություն կամ ինչպես գորգը տասնամյակներ անց վերամիավորեց երկու քույրերին:
Ցեղասպանության ժամանակ բազմաթիվ գորգեր են անհետացել, շատերը ոչնչացել են: Սակայն շատերն էլ փրկվել են ամենաանհավանական ճանապարհներով: Հետաքրքիր ու հուզիչ պատմություն ունի 160 տարեկան «Վահանագորգը», որի մեջտեղում վահան է պատկերված: Ցեղասպանության օրերին ճարահատյալ մայրը երկու մասի է բաժանում գորգը և տալիս իր աղջիկներին, որ եթե ճակատագիրը բաժանի նրանց, գորգի միջոցով կարողանան գտնել միմյանց: Եվ իսկապես, նրանցից մեկին ճակատագիրը Նյու Յորք է տանում, մյուսին՝ Լիբանան: Եվ միայն հինգ տասնամյակ անց, շնորհիվ այս «կախարդական» գորգի, քույրերը Նյու Յորքում գտնում են միմյանց:
Գորգն այժմ ցուցադրվում է «Մեգերյան Կարպետ» ընկերության հին գորգերի թանգարանում: