Ամենաանհաջող միությունները՝ ըստ Կենդանակերպի նշանների
Advertisement 1000 x 90

Ամենաանհաջող միությունները՝ ըստ Կենդանակերպի նշանների

Խեցգետին և Ջրհոս

Այս հակադիր անձնավորությունները ոչ մի հնարավորություն չունեն միասին ապրել, քանի որ Խեցգետինը մարմնավորում է խաղաղ ընտանեկան կյանքը, իսկ Ջրհոսը՝ ազատությունն ու ինքնահավանությունը։ Խեցգետինը անընդհատ կպահանջի ուշադրություն և հոգատարություն, զուգընկերոջը կպարտադրի աշխատել ընդհանուր շահի համար, այն դեպքում, երբ Ջրհոսին այդ պահանջները կնյարդայնացնեն, և նա ավելի ու ավելի հաճախ կսկսի անհետանալ տանից։ Բացի դրանից, Խեցգետինը երբեք չի հասկանա Ջրհոսի բարձր նկրտումները։ Զուգընկերները նույնիսկ խոսելու բան չեն ունենա, քանի որ հողին կպած մարդը երբեք չի հասկանա այն մարդուն, ով մտածում է մասշտաբային կատեգորիաներով։

Խոյ և Ցուլ

Ուժեղ, բայց բոլորովին էլ ամուր միություն չէ։ Բռնկվող և կամային Խոյը անընդհատ կփորձի իր հետևից տանել դանդաղկոտ Ցուլին, իսկ վերջինս էլ իր հերթին կհամառի ու կարգելակի իր երկրորդ կեսի զարգացումը։ Այս զույգին սպասվում են շարունակական վեճեր ու վիճաբանություններ։ Իսկ եթե հաշվի առնենք, որ զբաղված Խոյը շատ ժամանակ է անցկացնում աշխատավայրում, իսկ տնակյաց Ցուլը շարունակ իր սիրելիին կսպասի տանը, ժամանակի հետ այդ մարդիկ կսկսեն ավելի ու ավելի հազվադեպ տեսնվել։ Այս անձնավորությունները երբեք չեն կարող միմյանց հետ լինել, քանի որ Ցուլն անընդհատ կվերահսկի իր Խոյին՝ հավատարմություն պահանջելով, իսկ Խոյը բացարձակապես տանել չի կարող տոտալ վերահսկողությունը։

Կշեռք և Կարիճ

Ծայրահեղ անհաջող միություն են խոստանում Կշեռքների ու Կարիճների հարաբերությունները։ Կշեռքները ամուսնության մեջ փնտրում են հանգստություն և խաղաղություն, հոգեկան հավասարակշռություն ու զգայական վայելքներ։ Իսկ Կարիճին այդպիսի ձանձրալի հարաբերություններ պետք չեն։ Նրան պետք է դրայվ, էքստրիմ, նյարդ, նա ուզում է վիճել, վիճարկել, զուգընկերջը հասցնել կատաղության, ապա կրակը հանգցնել իր գրկի մեջ։ Կշեռքները պարզապես չեն դիմանա այդպիսի խելահեղ հարաբերությունների, որոնցից լիցքավորվում է Կարիճը, և շատ շուտով նրանք կգան այն գիտակցության, որ իրենց պետք է այլ, առավել հավասարակշռված զուգընկեր։

Երկվորյակ և Այծեղջյուր

Բացարձակապես անհասկանալի է, թե ինչ երկնային ուժեր կարող են այս երկու մարդկանց նետել միմյանց գիրկը։ Կենսուրախ ու անհոգ երկվորյակները պաշտում են ուրախությունը, զվարճանքը, թեթև շփումը, նուրբ հումորը ու բոլորովին չեն ուզում նկատել իրենց շրջապատող խնդիրները։ Կյանքի հանդեպ այսպիսի վերաբերմունքը բացարձակապես չի շաղկապվում լուրջ ու հաշվենկատ Այծեղջյուրի հետ, որն անընդհատ մտածում է փողի ու կայունության մասին և երազում է իր կողքին տեսնել նույնքան պատասխանատու զուգընկերոջ։ Մի խոսքով, Այծեղջյուրն այս զույգի մեջ անընդհատ կպլանավորի իր կյանքը, իսկ Երկվորյակները՝ անընդհատ կխափանեն դրանք ու դրանց մեջ իր փոփոխությունները կմտցնեն։

Առյուծ և Կարիճ

Այս միության մեջ մեկտեղվում են սառույցն ու բոցը։ Կրակոտ Առյուծները իրենց նկատմամբ մեծ ուշադրություն են պահանջում, ուզում, որ իրենց պաշտեն ու երկինք բարձրացնեն։ Ի պատասխան՝ Առյուծը պատրաստ է տալ պաշտպանություն ու հովանավորչություն։ Միայն թե Կարիճի զուգընկերը բոլորովին էլ պատրաստ չէ ծառայել Առյուծին։ Նա ինքն է ցանկանում ուշադրություն ստանալ, իսկ հովանավորչություն ու խնամատարություն նրան պետք չէ։ Մի խոսքով, այս միության մեջ բախվում են երկու ուժեղ զուգընկերներ, որոնք անընդհատ կփորձեն առաջնորդող լինել այդ միության մեջ՝ միմյանց խանգարելով իրականացնել իրենց գաղափարներն ու տարբերվել՝ ի հաշիվ իրենց երկրորդ կեսի։ Նրանք կարող են լինել գերազանց բիզնես գործընկերներ, բայց ընտանեկան կյանքում այս մարդկանց մոտ ոչինչ չի ստացվի։

Խոյ և Ձուկ

Անհաջող միություն է, որում միատեղված են երկու անհամադրելի տարերքներ։ Ձկները վառ արտահայտված երազողներ են, որոնք սնվում են իրենց երևակայության հաշվին, իսկ Խոյերը՝ իսկական իրատեսներ, ովքեր բացարձակապես չեն ընդունում ֆանտազյորների՝ նախընտրելով իրենց կողքին տեսնել գործունյա, ուժեղ ու պատասխանատու մարդկանց։

Այս մարդիկ կարող էին փորձել լինել միմյանց հետ, քանի որ այս զույգի մեջ դերերը հստակ բաշխված են, սակայն Խոյերին պետք է ուժեղ, ինքնավստահ զուգընկեր, ում հետ կարելի է աճել ու զարգանալ՝ անընդհատ մրցակցելով, իսկ թույլ ու մելանքոլիկ Ձկների համար ձանձրալի կլինի հողին կպած ու ոչ ռոմանտիկ Խոյի հետ։

Կույս և Աղեղնավոր

Աշխարհում շատ կան վատ համադրություններ, բայց Կույսի ու Աղեղնավորի միությունն ամենասարսափելի տարբերակն է։ Նախ և առաջ՝ այս զուգընկերները չեն ձգտում լուրջ հարաբերությունների։ Կույսերը փորձում են ամեն ինչ կարգի բերել այս աշխարհում, իսկ Աղեղնավորները քանդում են այդ կարգուկանոնը ու ստեղծում ուրախ քաոս, որում իրենք իրենց թեթև ու հարմարավետ են զգում։

Աղեղնավորները սկզբունքորեն անհոգ անձնավորություններ են, ովքեր աշխատում են չնկատել խնդիրները, այն դեպքում, երբ Կույսերն անընդհատ խորասուզված են այս կամ այն խնդրի լուծման մեջ։ Սրանք երկու բևեռներ են, երկու հակադիր կողմեր, որոնք ավելի լավ է՝ չհատվեն։

Ցուլ և Երկվորյակներ

Այդ զույգի մեջ հանդիպում են բացարձակապես տարբեր խառնվածքի ու արժեքային համակարգի տեր անձնավորություններ։ Ցուլերը աշխատասեր մարդիկ են, ովքեր ամեն ինչ գերադասում են անել իրենց ձեռքերով, այն դեպքում, երբ Երկվորյակները երազում են, որ իրենց փոխարեն՝ աշխատեն ուրիշները։ Նրանք հասնում են իրենց ուզածին իրենց խորամանկության ու խաբեության հաշվին, ինչն անկեղծ ու ազնիվ Ցուլերի համար բոլորովին ընդունելի չէ։

Միևնույն ժամանակ՝ ինտելեկտուալ Երկվորյակներին չի հերիքի լուրջ ու բարձրարժեք թեմաներով զրույցները, իսկ հողին կպած ու միայն փող աշխատելու վրա կենտրոնացած Ցուլերը նրանց ակնհայտորեն հարմար չեն։ Դրան ավելացրեք տրամագծորեն հակադիր վերաբերմունքն ընտանիքի ու ամուսնության հանդեպ, և դուք կհասկանաք, թե ինչու չարժե, որ այդ մարդիկ միասին լինեն։

Աղեղնավոր և Այծեղջյուր

Տարբեր լինելով իրենց էներգետիկայով ու խառնվածքով՝ այս անձնավորությունները չեն լրացնում և չեն հավասարակշռում միմյանց, այլ, ընդհակառակը, քայքայում են։ Առույգ ու ակտիվ խառնվածք ունեցող Աղեղնավորին պահանջվում է էմոցիոնալ, կենդանի զուգընկեր, թեթև բնավորությամբ ու միշտ պատրաստ հետևելու իր սիրելի Աղեղնավորին։ Սակայն Այծեղջյուրն այդ մարդկանցից չէ։ Նա սովոր է նույն տեղին, հանգիստ ու հավասարակշռված կյանքին, առանց էմոցիոնալ պոռթկումների, շարունակ տեղից տեղ մեկնելու ու տհաճ անսպասելի իրադարձությունների։ Բացի դրանից, Այծեղջյուրը շատ ակնածանքով է վերաբերվում փողին։ Նա ափսոսում է նույնիսկ պարտքով փող տալ, ինչը բոլորովին չի համընկնում առատաձեռն ու բոլորովին էլ ոչ ժլատ Աղեղնավորի հետ։

Խոյ և Կույս

Խոյերը և Կույսերը, այնքան էլ ռոմանտիկ զուգընկերներ չլինելով, ռիսկի են դիմում իրենց հարաբերությունները վերածել իսկական էմոցիոնալ ճահճի, քանի որ ոչ Խոյը, ոչ Կույսը պատրաստ չեն իրենց ողջ զգացմունքները ներդնել այդ հարաբերությունների մեջ։

Խոյը շարունակ լարված կլինի ու մտահոգ աշխատանքով և կարիերային աճով։ Կույսը չի կարող թուլացնել նրան, այլ կստեղծի լրացուցիչ լարվածություն՝ իր սիրելիի առջև դնելով նորանոր խնդիրներ ու անընդհատ վերահսկելով նրան։ Խոյը, սակայն, տանել չի կարողանում վերահսկողությունը և երկար չի ձգի այնպիսի զուգընկերոջ կողքին, ով չի ցանկանա ենթարկվել իրեն։ Դա ի սկզբանե շատ սառը միություն է, որում զուգընկերներից յուրաքանչյուրը կապրի իր անձնական կյանքով։

Խեցգետին և Առյուծ

Այս զուգընկերները երկար չեն ապրի միևնույն հարկի տակ։ Խեցգետնին իր սիրելիի կողքին միայնություն և հանգստություն է պետք, այն դեպքում, երբ Առյուծին գրավում է փառքը, սպասում են ընկերները ու կանչում արկածները։ Այս մարդիկ չափազանց տարբեր հետաքրքրություններ ունեն, դրա համար էլ նրանք սկզբունքորեն միասին շատ ժամանակ չեն անցկացնի։

Բացի դրանից, Առյուծը՝ որպես իր համար զուգընկեր, փնտրում է արտաքին գեղեցկության իդեալ, հպարտ, ինքնաբավ ու բարձր ինքնագնահատական ունեցող մարդու։ Իսկ Խեցգետիններն այնքան էլ չեն համապատասխանում այդ չափանիշերին։ Նրանց համար կարևոր է հոգու մտերմությունը, զգայական կապը ու միմյանց նկատմամբ հոգատարությունը։ Այս առումով զուգընկերներն իրենց ընտրությունից դժգոհ կլինեն։

Ձկներ և Կշեռք

Առաջին հայացքից կարող է թվալ, որ այդ զգայուն ու ոգեշնչված անձնավորությունները կարող էին ամուր միություն կառուցել։ Բայց դա այդպես չէ։ Եվ Կշեռքներին, և Ձկներին անհրաժեշտ է Կենդանակերպի առավել ուժեղ ու գործունյա նշանի պատկանող մեկը, իսկ միասին նրանք շարունակ պատասխանատվությունը կդնեն միմյանց վրա, միշտ մեկը հույսը կդնի մյուսի վրա, իսկ դա նշանակում է, որ նրանց ընտանիքին հաջողությունը չի ժպտա։

Միայն ռոմանտիկայով շատ հեռու չես գնա, իսկ Կշեռքների համար շատ դժվար կլինի Ձկներին դուրս բերել երևակայության աշխարհից ու նրանց ստիպել գործել՝ հանուն իրենց ընտանիքի բարօրության։ Ձկներն էլ, իրենց հերթին՝ ինքնավստահ չեն զգա իրենց Կշեռքների կողքին, իսկ առանց նրա՝ նրանք չեն կարողանա զարգացնել իրենց ստեղծագործական պոտենցիալը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը