Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, մահացել է 22 մարդ
Advertisement 1000 x 90

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, մահացել է 22 մարդ

Հայաստանում ապրիլի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք, առողջացել է 820 քաղաքացի, մահացել է՝ 22-ը: Հիվանդության նոր դեպքերի փոքր թիվը պայմանավորված է շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ:

Մեկ օրում կատարվել է 2467 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 965692-ի:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 213469 դեպք, որոնցից 194900-ն առողջացման, 4040-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 13527 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1002 է: