
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն տեղեկացնում է, որ պլանային վերակառուցման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 27-ին ժամը 10:00-ից մինչև ապրիլի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի և Նուբարաշեն թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ավտոգազ» ՍՊԸ–ի ԱԳԼՃԿ–ի, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է՝ հաղորդագրության մեջ: