Յուրաքանչյուր կին ձգտում է իդեալական տղամարդու գտնել։ Իհարկե, յուրաքանչյուրի իդեալը տարբերվում է մյուսից։ Կենդանակերպի նշանը որոշիչ նշանակություն է ունենում այն հարցում, թե ինչ նախընտրություններ ունի կինը։ Marketium.ru կայքը ներկայացրել է, թե ինչպիսի տղամարդիկ են հարկավոր կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին։
Խոյ՝ ինտելեկտուալ
Փնտրում են այնպիսի զուգընկերոջ, ում հետ կարող են խոսել ինտելեկտուալ թեմաների մասին։ Տղամարդկանց բնավորության մեջ փնտրում են նաև ազնվություն և վստահություն։
Ցուլ՝ կամային տղամարդ
Ցուլերը շատ նվիրված զուգընկերներ են։ Նրանց հարկավոր են այնպիսի տղամարդիկ, որոնք ամեն ինչ գիտեն ռոմանտիկայի և կրքի մասին, ովքեր ուժեղ կամք ունեն։
Երկվորյակներ՝ ազնիվ տղամարդ
Փնտրում են այնպիսի տղամարդկանց, ովքեր բնավորությամբ նման կլինեն իրենց։ Նրանք պետք է ազնիվ, անկեղծ և ինքնաբավ լինեն։
Խեցգետին՝ կրքոտ տղամարդ
Այս կանայք լի են սեքսուալ էներգիայով, այդ պատճառով էլ նրանց հարկավոր է տղամարդ, ով համապատասխանում է իրենց։
Առյուծ՝ կոկետ տղամարդ
Քանի որ այս նշանի ներկայացուցիչներին դուր է գալիս հեշտությունն ու կոկետությունը, նրանք նույնպիսի տղամարդ են փնտրում։
Կույս՝ համբերատար տղամարդ
Նրանց հարկավոր է այնպիսի տղամարդ, ով կարող է հուսալի լինել և կաջակցի անհրաժեշտ պահին։
Կշեռք՝ հավատարիմ տղամարդ
Այս կանանց հարկավոր է այնպիսի տղամարդ, ով կհարմարվի իրենց տրամադրությանը, սակայն կկարողանա պաշտպանել իր կարծիքը։
Աղեղնավոր՝ զգացմունքային տղամարդ
Աղեղնավորներին հարկավոր է այնպիսի տղամարդ, ով հումորի զգացման միջոցով կկարողանա թուլացնել լարվածությունը, ով կզգա՝ երբ և ինչ է հարկավոր անել՝ զուգընկերուհու տրամադրությունը բարձրացնելու համար։
Այծեղջյուր՝ աշխատասեր տղամարդ
Այծեղջյուրները փնտրում են այնպիսի տղամարդկանց, որոնք աշխատասեր են, հնարամիտ և սուր միտք ունեն։
Ջրհոս՝ շփվող տղամարդ
Այս նշանի ներկայացուցիչները ձգտում են շփվող, կրքոտ զուգընկեր ունենալ։ Նրանց կողքին կարող են թուլանալ և վստահ զգալ իրենց։
Ձկներ՝ ռոմանտիկ տղամարդ
Նրանց հարկավոր է կենտրոնացած և մտածող զուգընկեր, ով լավ երևակայություն ունի։ Նա պետք է կարողանա արտահայտել իր զգացմունքները։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը