Արցախը ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 7500 կրկնակի դեղաչափ է ստացել
Advertisement 1000 x 90

Արցախը ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 7500 կրկնակի դեղաչափ է ստացել

Ապրիլի 26-ին «Աերոֆլոտ»-ի առավոտյան չվերթով Մոսկվայից Երեւան է ուղարկվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 7500 կրկնակի դեղաչափ, որը պետք է ուղարկվի Լեռնային Ղարաբաղ: Այս մարդասիրական ակցիան ձեռնարկվել է ՌԴ կառավարության կողմից հայ-ռուսական միջազգային «Լազարյան ակումբի» ֆինանսական աջակցությամբ եւ նախաձեռնությամբ:

Ինչպես հայտնում է «Լազարյան ակումբի» մամուլի ծառայությունը, աաա ակումբի խորհրդի համակարգող, Պետդումայի պատգամավոր Կոնսստանտին Զտուլինն ասել է. «Այս տարի հունվարին Պետդուման իմ առաջարկով կողմ է քվեարկել «թեժ կետերում»՝ այսպես կոչված «չճանաչված պետություններում»՝ Մերձդնեստրում, ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում եւ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության պատվաստման հարցով օգնության մասին ՌԴ կառավարությանն ուղղված առաջարկին»:

«Այսօր մենք ՄՊՀ բժշկական կենտրոնի տնօրեն Քամալովի հետ ուղեկցել ենք դեպի Երեւան չվերթը, որտեղից դեղաչափը պետք է ուղարկվի ուղիղ Ստեփանակերտ ռուս բժիշկներին, որոնք արդեն խաղաղապահ զորախմբի պատվաստման փորձ ունեն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր ներգրավվեծ են այդ ակցիային՝ ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակին, փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային, Արամայիս Քամալովին, Սամվել Կարապետյանին, Սերգեյ Համբարձումյանին, Կամո Ավագումյանին եւ «Լազարյան ակումբի» այլ անդամների:

Ակցիային աջակցություն է ցուցաբերել ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանը: Այդ նպատակով միջոցները կկառավարեն նաեւ ԼՂՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը:

«Լազարյան ակումբի» խորհուրդը հատուկ շնորհակալություն է հայտնում պրոֆեսոր, «Լազարյան ակումբի» երեւանյան մասնաճյուղի եւ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովին, ով անհրաժեշտ գործողություններ է իրականացնրել՝ չնայած անձնական ողբերգալի հանգամանքների՝ հոր եւ կնոջ մոր մահվան եւ կորոնավիրուսով հոսպիտալացված լինելուն»,-ասել է նա:

news.am