Թուրքիայի ազգային շարժում ազգայնական կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին կոչ է արել երկրի իշխանություններին մարտական հերթապահության դնել Ռուսաստանից գնված Ս-400 համալիրները՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 11-րդ հոդվածի համաձայն՝ Բայդենը հանցագործություն է կատարել` հրահրելով ատելություն։ Ի պատասխան մեր առաջին խնդիրը պետք է լինի C-400-ի ակտիվացումը և F-35-ի (կործանիչների) համար գումար վերադարձնելու պահանջը: Մեզ համար ԱՄՆ-ի հետ հարաբերությունները գտնվում են հիմա է պատմական խաչմերուկում»,- ասել է Դևլեթ Բահչելին։
Ազգային շարժման կուսակցությունը Թուրքիայի խորհրդարանում ներկայացված է 49 պատգամավորով, այն դաշինք է կազմում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ։
Հիշեցնենք, որ ռուսական նորագույն C-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումները, որոնք Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում ճգնաժամ են առաջացրել, սկսվել են 2019 թվականի հուլիսի կեսերին:
Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրները՝ սպառնալով չեղարկել նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել: Անկարան հրաժարվել է զիջումների գնալ և շարունակել է լրացուցիչ Ս-400-ներ ձեռք բերելու շուրջ բանակցությունները։